Wednesday, 10 06 2026
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը

Հաղորդում հանցագործության մասին

Մեղադրյալ՝ Մանվել Արմենի Հազրոյանի

Պաշտպան – Կարեն Հովհաննեսի Թումանյան
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 63/18
ՀՀ Փաստաբաննների պալատի անդամ, Փաստաբան, Արտոնագիր թիվ 649

Պաշտպան – Էդմոն Հրաչիկի Մարուքյան
ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գ. Լուսավորիչի 53/59
ՀՀ Փաստաբաննների պալատի անդամ, Փաստաբան, Արտոնագիր թիվ 788

Հարգելի պարոն Հովսեփյան,

2011 թվականի օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որի դատաքննությունը տեղի էր ունենում ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում՝ դատավոր Հ.Դավթյանի կողմից Մանվել Հազրոյանի նկատմամբ դատավճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել և շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել և վնասազերծել նրան դատարանի դահլիճում:

Սակայն, ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները վնասազերծումից հետո դատարանի դահլիճից դուրս են հրավիրել լրագրողներին, դատավարության բոլոր մասնակիցներին և սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին հենց դատարանի դահլիճում՝ դատավորի և պաշտպանի ներկայությամբ:

ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցներին փաստաբան՝ Էդմոն Մարուքյանը մոտենալով պահանջել է դադարեցնել Մանվել Հազրոյանին ծեծելը՝ պնդելով որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար Հազրոյանը համապատասխան պատասխանատվության կարող է ենթարկվել, իսկ եթե նրան ծեծում են իր կողմից կատարված հանցագործության համար, ապա դրա համար դատարանի կողմից նա արդեն դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Այդ պահին այն նույն ագրեսիվ տրամադրությամբ, որով խփում էին Հազրոյանին ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները հարձակվել են փաստաբան՝ Էդմոն Մարուքյանի վրա և գոռալով փորձել են դուրս հանել դատարանի դահլիճից, որպեսզի իրենց ծեծը հանգիստ շարունակեն, սակայն տեսնելով որ փաստաբանը դուրս չի գալիս դատարանի դահլիճից, նրանցից ագրեսիայով ավելի աչքի ընկնող մայորի կոչումով աշխատակիցը հարձակվել է փաստաբանի վրա և ձեռքերով հրելով հասցրել դատարանի դահլիճի մյուս անկյունը որտեղ ճաղավանդակներն են տեղադրված:

Նույն պահին դատարանի դահլիճ է մտել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչը և կոչ է արել փաստաբանին բռնության չենթարկել, որից հետո նաև դատավոր Դավթյանի հորդորները լսելով ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցները փաստաբանի մոտից հեռացել են և Հազրոյանին դատարանի դահլիճից հանելով նստեցրել կալանավորների համար նախատեսված մեքենան, որի մեջ՝ Հազրոյանի հարազատների պնդմամբ շարունակել են ծեծելով Հազրոյանին տեղափոխել ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարան:

Փաստաբան՝ Էդմոն Մարուքյանի կողմից պահանջվել է, որպեսզի Հազրոյանին ծեծող և իր նկատմամաբ բռնություն գործադրող աշխատակիցը ներկայանա, սակայն նա չի ներկայացել ասելով, որ ինչ անում է լավ է անում:

Գտնում ենք, որ ԼՂՀ ոստիկանության Շուշիի քննչական մեկուսարանի աշխատակիցների կողմից Մ.Հազրոյանի և նրա պաշտպան Է. Մարուքյանի նկատմամբ կիրառված բռնություններին, որը կատարվել է դատարանի դահլիճում և Շուշիի քննչական մեկուսարան տեղափոխող մեքենայի մեջ պետք է տրվի համապատասխան իրավական գնահատական, որի շրջանականերում նախ պահանջում ենք սույն հաղորդման և մամուլում հրապարակված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցել Մանվել Հազրոյանին ծեծի ենթարկելու և նրա պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ Էդմոն Մարուքյանի լիազրությունների իրականացմանը խոչընդոտելու և նրա նկատամամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ:

Մանվել Հազրոյանի մարմնի վրա առաջացած բռնության հետքերն արձանագրելու նպատակով նրան անհապաղ ներկայացնել դատաբժշկական փորձագետին, որի չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած «Մարդու Իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված վատ վերաբերմունքի դեպքերով արդյունավետ քննության պետության պարտավորության խախտման:

Հարգանքներով,

Պաշտպան՝ Կ. Թումանյան

Պաշտպան՝ Է. Մարուքյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում