Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն ծրագրում է ամրապնդել եվրոյի դերը դոլարի նկատմամբ՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ: Ինչպես նշվում է, խոսքը նաև հատուկ եվրապարտատոմսերի թողարկման և թվային եվրոյի ստեղծման մասին է:
Եվրոն «եվրագոտու» 19 երկրների (Ավստրիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա և Էստոնիա) պաշտոնական արժույթն է: