Monday, 13 05 2024
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը

Եթե այսօր անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը, ապա ո՛չ ընտրությունների պատճառով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

Պարոն Հայրապետյան, «Ազգային ինքնորոշում» միավորման, «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք ու պատիվ», «Հայք» (Հայկազուններ) և Պահպանողական կուսակցությունների ղեկավարները քննարկեցին ՀՀ ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը և ԱԺ արտահերթ ընտրությունների ռազմավարությունը։ Ներքաղաքական ճգնաժամային իրավիճակին ինչպիսի՞ լուծում եք տեսնում։

– Ներքաղաքական ճգնաժամի զգալի մասը հոգեբանական է, ուստի բազում լուծումներից արդյունավետը կլիներ հոգևոր անվտանգության հստակ համակարգի կիրառումը, զուգահեռաբար՝ ողջամիտ ժամկետներում նոր սահմանադրության ընդունումը, Ընտրական օրենսգրքի հիմնովին բարեփոխումն ու արտահերթ ընտրությունների անցկացումը:

Հնարավո՞ր է, որ արտահերթ ընտրություններին մեկ դաշինքով հանդես գաք։

– Նոր ընտրություններում լավագույնը կլիներ, որ հենց գաղափարական հոսանքային դաշինքները մրցակցեին: Համենայնդեպս, չենք բացառում, որ հենց այդպես էլ անենք:

Պարոն Հայրապետյան, արտահերթ ընտրությունների մասին խոսում են բոլոր քաղաքական ուժերը, սակայն խնդիրը կարծես թե նրանում է, թե ով պետք է անցկացնի այն։ Ձեր կարծիքը։

– Հասկանում եմ՝ ակնկալում եք վարչապետի հրաժարականի մասին մոտեցում: Համամիտ չեմ այն մտայնության հետ, թե խնդիրն անցկացնողի մեջ է, դա երկրորդական նշանակություն ունի՝ իմ կարծիքով:

Վերջապես մենք պե՞տք է դառնանք երկիր, ուր անձինք չեն որոշում ընտրությունների ելքը, այլ համակարգերը: Եթե այսօր անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը, ապա ո՛չ ընտրությունների պատճառով:

Երկրի առջև ծառացած խնդիրներից առաջինը արտաքին աշխարհի հետ բանակցություններն են. առաջին հերթին՝ մեզ հաղթած Ռուսաստանի և Ադրբեջանի հետ, իսկ պարտված ղեկավարը, որքան էլ նա լավը լինի, օբյեկտիվորեն շահեկան չի կարող գործել: Կոտրված է ողջ հայության հոգեբանությունը, իսկ այն շտկել և վերստին հույս ներշնչել, դարձյալ օբյեկտիվորեն, գրեթե անհնար է պարտության բեռը կրող անհատի համար: Միայն սրանց համար է, որ ցանկալի է վարչապետի հեռանալը, և այն արտահերթ կամ հերթական ընտրությունների հետ կապելը փոքր-ինչ անազնիվ է և մանիպուլյատիվ: Կրկնեմ՝ սա միայն իմ մասնավոր կարծիքն է, Պահպանողական կուսակցության կարծիքը:

Պարոն Հայրապետյան, հանրությանը արտաքին քաղաքականության ի՞նչ օրակարգ է առաջարկվելու, և արդյոք հանրությանը որքանով կհետաքրքրի արտաքին օրակարգը։

– Պատերազմը մեր քաղաքական միտքը կանգնեցրել է բախտորոշ վճիռ կայացնելու հրամայականի առջև: Բոլորը տեսան, որ մեր պետությունը պարտվեց առաջին հերթին մեր քաղաքակա՛ն սնանկ մտքին, ինչպես նաև ռուս-թուրքական հակաարևմտյան, հակաքաղաքակրթական դաշինքին: Սա սթափեցրել է լայն զանգվածներին: Եվ անբարո կլինի ժողովրդին հերթական անգամ խաբել, թե մեր տնտեսական դժվարությունների ու ազգային աղետի պատճառը այս կամ այն անձի անճարակությունը կամ դավաճանությունն էր, աշխարհագրական դիրքն էր կամ «մեծ տերությունների պոռնկությունը». այս անմիտ պատճառաբանությամբ է լցված եղել նաև 1920-ական թվականների ամբողջ հայ մամուլը, գրվել են հարյուրավոր գրքեր: Մի՞թե դարձյալ չենք սթափվելու և կրկնելու ենք 100-ամյա քաղաքական անմտությունը:

Իրական պատճառի մասին ասելը հենց քաղաքական նոր սերուցքի առաքելությունն է, որից խուսափելը կամ ձևախեղելը ամենաիսկական դասալքությունն է, ում մասին Խորենացին ժամանակին ասում էր՝ «ժառանգությունից փախչող»: Չի կարելի մեզ վեր դասել ժողովրդից ու կարծել, թե մենք վերի արտի ցորենն ենք, մենք հասկանում ենք, իսկ սովորական ժողովուրդն իբր չի հասկանա, իբր նրան հետաքրքրում է միայն լոլիկի գինը կամ փորը կուշտ լինելը: Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք չքնաղ, իմաստուն, անձնուրաց ժողովուրդ, որին միանգամայն անարժան է նրա քաղաքական վերնախավը՝ հնաբույր, օտարահաճ ու որովայնամիտ: Այնպես որ, եթե չխոչընդոտվի, մենք ոչ թե հեքիաթներ կպատմենք իրականության մասին, այլ կասենք իրականությունը հեքիաթների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում