Friday, 12 06 2026
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է

Լրանում է վրաց-ռուսական պատերազմի երրորդ տարին

Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի մասին:

Նա նշեց, որ արդեն լրանում է պատերազմի երրորդ տարին, սակայն ընդգծեց, որ ռուսական ագրեսիան Վրաստանի նկատմամբ սկսվել է դեռևս 1990-ական թվականներին, և Վրաստանի անկախության ձգտումներին Մոսկվան պատասխանել է ռազմական աջակցություն ցույց տալով Վրաստանի երկու շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի առանձին խմբավորումներին:

Դեսպանը նշեց, որ Ռուսաստանն անընդհատ խախտել է 90-ականներին ձեռք բերված խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Աբխազիայի իրավիճակի դրության վերաբերյալ ընդունված բանաձևը:

Դեսպանի գնահատմամբ՝ 1990-ական թվականներից Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պարտավորված էին պահպանել խաղաղ կայունությունն այդ տարածքներում, սակայն նրանք 15 տարիների ընթացքում կանխամտածված բարդացրել և լարել են իրավիճակը: Դեսպանը խոսեց նաև այն մասին, որ 2008 թվականի ապրիլից սկսած՝ Ռուսաստանը, առանց Վրաստանի իշխանությունների թույլտվության, ակտիվորեն զարգացրել է իր ռազմական ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Աբխազիա է մտցրել երկաթգծային զինված ուժեր, իսկ Ցխինվալից ոչ հեռու տեղակայել է զրահատեխնիկա:

Հայաստանում Վրաստանի դեսպանը նկարագրեց 2008 թվականի օգոստոսի 1-ից սկսված ռուս-վրացական ռազմական գործողությունները՝ ընդգծելով, որ ռուսական զինված ուժերը ակտիվորեն ռմբակոծել են ոչ միայն վրացական խաղաղապահների դիրքերը, այլ նաև վրացական գյուղերը, որի հետևանքով անմեղ քաղաքացիներ են զոհվել: Դեսպանը տեղեկացրեց, որ օգոստոսյան պատերազմի հետևանքով վրացական կողմը 396 զոհ է տվել, իսկ 140 հազար վրացիներ ստիպված են եղել լքել իրենց տները և դառնալ ներքին տեղահանվածներ կամ փախստականներ:

Դեսպանը չկարողացավ նշել, թե 140 հազար տեղահանվածներից քանիսն են ընդհանրապես լքել երկիրը, սակայն ցավով արձանագրեց, որ Վրաստանում կա հատուկ նախարարություն, որը զբաղվում է հենց այս խնդրով, և այնտեղ կան հստակ թվերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում