Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Քաշաթաղից դուրս եկած որոշ ընտանիքներ սկսել են Արցախ վերադառնալ. նրանց կեցության հարցը լուծվում է. Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

1lurer.am: Տներն այրելով Քաշաթաղից դուրս եկած որոշ ընտանիքներ սկսել են Արցախ վերադառնալ:Պատերազմից հետո կորցրած իրենց բնակավայրի փոխարեն այլ տեղ են գնում, նոր հասցե ու կացարան կունենան, բայց հարազատ հողում: Նման ցանկությամբ Հայաստանում ապաստանած քաշաթաղցիներից Երևանում գործող օպերատիվ շտաբն արդեն 50 դիմում է ստացել:

Միքայել Վիրաբյան, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող – Այս հունվարի առաջին օրերին 7 ընտանիք վերադարձել է, բնակություն հաստատել Ասկերանի շրջանի Բադարա գյուղում: Նրանց տրամադրվել է ազատ, հին բնակտարածություն՝ վերանորոգումից հետո, և այդ ընտանիքներն ապահովել են գույքով՝ Արցախի կառավարության կողմից:

Տեղահանված ընդհանուր՝ 93 300-ից ավելի արցախցուց քանի՞սն են մինչև հիմա վերադարձել, թիվն, ըստ Միքայել Վիրաբյանի, կա: Հնչեցնելու համար, սակայն, լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն, քանի որ անվճար ավտոբուսներով ու սեփական մեքենաներով մարդկանց տեղաշարժի ցուցանիշը պետք է համեմատեն նաև ծրագրերից ստացվող տվյալների հետ: Օրինակ, պարզվում է, օգնություններից մեկի համար Արցախի փոստը հայաստանյանից շատ վճարում է արել:

Միքայել Վիրաբյան – Ավարտման փուլում է 68+15 ծրագիրը, 58-60 տոկոսն այդ գումարներն ստացել են Արցախի տարածքում:

Մյուս ծրագրերը դեռ ընթացքում են: Հայաստանում մնացող արցախցիների կեցությունն ու հագուստն ապահովելու հետ՝ կառավարությունն անցնում է նրանց նաև զբաղվածության հարցը լուծելուն: Գործատուի մոտ փորձի ուսուցման և վարձատրման նախագծով մոտ օրերին կսկսվի դիմումների ընդունումը՝ տեղեկացնում է Վիրաբյանը:

Միքայել Վիրաբյան – Այն քաղաքացիները, որ կդիմեն՝ կստանան կայուն եկամուտ՝ 100 հազար դրամ առանց հարկերի:  Մյուս ծրագիրը հասարակական աշխատանքի վարձատրությունն է՝ յուրաքանչյուր քաղաքացու մեկանգամյա սկզբունքով՝ օրը 8000 դրամ, բայց այս դեպքում հարկերն ու սոցվճարը ներառված չէ:

Քաղաքացիների դժգոհությանը, թե 300 հազար դրամների ցուցակում իրենց անունը չկա, Միքայել Վիրաբյանը պարզաբանում է. տվյալները՝ Երևանի շտաբին տրամադրել են Արցախից, տեղերից գյուղապետ-քաղաքապետերն են ներկայացրել, թե որ ընտանիքիում քանի մարդ է եղել առնվազն 3 ամիս հաշվառված, ինչի հիման վրա էլ հաշվարկվում է ընտանիքի գումարը: Փողի չափը տարբերակված է նաև՝ տուն-տեղը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տա՞կ, թե՞ ոչ:

Միքայել Վիրաբյան – Թշնամու տիրապետության տակ է մնացել՝ ստանում են 300 000, եթե արցախյան են՝ 250 հազար դրամ:

Կարգավորվել է նաև երեխաների փաստաթղթերի հետ կապված էլեկտրոնային համակարգում ծագած հարցը, այնպես որ օգնությունը տեղ կհասնի՝ խնդիրների բախված արցախցիներին տեղեկացնում է Վիրաբյանը:

Միքայել Վիրաբյան – Ուզում եմ հանգստացնել այն քաղաքացիներին, որ հարցը լուծված, ու եթե հաղորդագրություն չեն ստացել դիմածները, լրացուցիչ ցուցակով դա ստանալու են:

Բոլոր ծրագերին զուգահեռ՝ քանի դեռ Արցախ վերադարձողների հոսք կա, կլինի նաև Երևանից Ստեփանակերտ գնացող անվճար ավտոբուսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում