Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Դատավորները բացարձակ անկախ են գործադիր և օրենսդիր իշխանություններից, ինչը շատ լավ է, և անմիջական կախման մեջ են գտնվում նախկին իշխանություններից, ինչը շատ վատ է: Այս նոր ստեղծվող դատարանների դեպքում մենք դժվարություն չե՞նք ունենա»,- արդարադատության նախարարին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նախարարը կիսեց պատգամավորի մտահոգությունը և ասաց. «Անձինք, ովքեր պետք է այդ հարցերին պատասխանեն, դատական համակարգում են, և պետք է քննարկենք, թե օրենսդիրն ու գործադիրը ինչ կարող են անել»:
Մանրամասն՝ տեսանյութում: