Friday, 29 03 2024
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան

Ձախողման համար Վազգեն Մանուկյանն ամենահարմար թեկնածուն է. բարի երթ՝ դեպի անդունդ

Պատերազմից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենքի փրկության շարժումը» սկսել է մարզային այցեր, առաջինը եղան Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Մինչ Գյումրի հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մտնել Գյումրի: Մանուկյանը փոքր-ինչ ուշացումով հասավ Գյումրի ու հայտարարեց, որ իշխող «Իմ քայլը» գումար է տվել ճանապարհը փակողներին։
«Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», – ասել է ընդդիմության միասնական թեկնածուն։

Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դատապարտել է Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը.«Դատապարտելի է վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում։ Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում», – ասված է տարածած հաղորդագրությունում: Թաթոյանի խոսքերով՝ մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ քաղաքական պայքարի երկու կողմերն իրար արժանի են.«Երկուսն էլ միասնականության կոչեր են անում, պետության զարգացման, պետությունը փոսից դուրս բերելու մասին, մինչդեռ նրանց հայտարարությունները իրականության հետ որևէ աղերս չեն ունենում։Այդ պատճառով ևս մեկ անգամ համոզվում ենք, որ անհրաժեշտ է երրորդ ուժային կենտրոնի ձևավորումը, որը մենք փորձում ենք անել, բայց դանդաղում ենք»։

Մակեյանը հիշեցրեց որոշ ժամանակ առաջ արված իր հայտարարությունը, թե Վազգեն Մանուկյանը 17 ուժերի հնարավորինս քիչ խոցելի թեկնածուն է.«Բայց պարզվեց, որ նա ևս մտավ նույն լեքսիկոնի մեջ։ Նման բառապաշար օգտագործելով դարձավ ավելի խոցելի։ Դժվար թե իրենք կարողանան Վազգեն Մանուկյանից ավելի լավ թեկնածու ունենալ, բայց այս պարագայում նույնիսկ Վազգեն Մանուկյանը դարձավ շատ ավելի խոցելի, քան կար մինչև քարոզարշավային այս պայքարի վերջին երկու ամիսների փուլը։ Եթե այսպես շարունակվի Նիկոլ Փաշինյանը կպաշտոնավարի մինչև 2023 թվականի վերջը, իսկ դա կործանարար է մեր երկրի համար։ Ես Նիկոլի համար անձնական մեծ ցավ եմ ապրում։ Այն, ինչ կատարվում է իր հետ՝ ինձ համար ևս ցավ է, բայց իր ամեն օրվա մնալը ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը ու երկիրն ավելի խորը ճահճի մեջ թաղում»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այս իշխանությունը պետք է լավագույն դեպքում ժամանակավոր անցումային կառավարություն ձևավորի, այդ ժամանակահատվածում հրատապ խնդիրները լուծի ու անցկացնի արտահերթ ընտրություններ՝ «առանց մուկուչյանական թվանկարչության»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքերով՝ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը շատ հարմար է որպես ձախողման խորհրդանշան.«Քանի որ ես հեղափոխության կողմնակից եմ, դեմ եմ նախկինների քաղաքականություն վերադառնալուն, կարծում եմ, որ հարկավոր է նրանց առաջարկել այնպիսի թեկնածու, որն անցողիկ չէ, հեռանկարային չէ և գործը տանում է դեպի ձախողում։ Այդ իմաստով՝ Վազգեն Մանուկյանը շատ հարմար է, կարելի է ողջունել նրա թեկնածությունը։ Իհարկե Կարելի էր ավելի հարմարը ընտրել, բայց նրանք ընդհանրապես ներկայանալի չեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ ձախողման համար Վազգեն Մանուկյանն ամենահարմար թեկնածուն է. «Եվ ես նրան բարի երթ եմ ցանակնում դեպի վերջնական տապալում ու անդունդ»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում