ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ներքին գործերի նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասի եւ նրան վստահված գերատեսչության նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման եւ կոռուպցիային մասնակցության մեղադրանքներով: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև իրանական երեք կազմակերպությունների նկատմամբ՝ ոչ միջուկային զենքի ապօրինի տարածման համար:









































