Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Ինչու է շտապում Պուտինը Արցախում

Մոսկվան ամեն կերպ կողջունի Երևանի և Բաքվի միջև երկխոսության հաստատումը, որը կբերի ռեգիոնում լարվածության թուլացման, ինչը կարևոր և օգտակար է ամբողջ Հարավային Կովկասի, ըստ այդմ նաև Ռուսաստանի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Այս օրերին շատ է քննարկվում հարցը, որ Ռուսաստանը, Մոսկվան, Պուտինը շտապում է: Ըստ այդմ, դիտարկվում է, որ շտապում է մինչև ԱՄՆ վարչակազմի փոփոխություն, երբ Ջո Բայդենը կստանձնի նախագահի պաշտոնը:

Ենթադրվում է, որ դա կբերի Կովկասի և Ռուսաստանի հանդեպ ամերիկյան քաղաքականության փոփոխության: Պուտինը, սակայն, շտապում է թերևս ոչ այդ իմաստով: Պուտինը, ըստ ամենայնի, պատկերացնում է, որ միևնույն է, ԱՄՆ նոր վարչակազմի պաշտոնամուտին ընդառաջ Կովկասում, մասնավորապես հայ-ադրբեջանական տիրույթում իրադրության սկզբունքային փոփոխություն՝ նոյեմբերի 9-ի դրության համեմատ, չի լինելու:

Հունվարի 11-ի հանդիպումը հաստատեց այդ հանգամանքը: Խոշոր հաշվով, այդ հանդիպումը ընդամենը նոյեմբերի 9-ի որոշակի, մասնակի ամրագրում էր, իսկ դրան նախորդած և հաջորդած իրողությունները իրենց հերթին ցույց էին տալիս, որ խորքային առումով չլուծվող և անգամ ռազմավարական հակասություններ ենթադրող հարցերը իրենց զգացնել են տալու ժամանակի ընթացքում: Մոսկվան շտապում է ահա այդ տեսանկյունից՝ հնարավորինս արագ կապիտալիզացնել նոյեմբերի 9-ի իր ձեռք բերած ստատուս-քվոն և թուլացնել լարվածությունը, այդպիսով թուլացնելով նաև ռեգիոնալ քաղաքականության իր լարվածությունն ու բեռի ծանրությունը: Այդ իմաստով, եթե Մոսկվան որոշակի շտապողականություն ունի ԱՄՆ նոր վարչակազմի առումով, ապա ոչ թե արցախյան ուղղությամբ ինչ-որ քայլերի, այլ ընդհանրապես Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականության տեսանկյունից: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան կարող է տագնապալի զարգացումներ ունենալ իր հետխորհրդային ծիրի ամբողջ երկայնքով: Ըստ այդմ, նա փորձում է սառեցնել Կովկասում գերտաքացած վիճակը, հնարավոր այլ տեղերում տաքացումների համար, այսպես ասած, ազատ հրդեհամարման ռեսուրս ազատելու համար:

Ադրբեջանը փորձում է օգտվել Ռուսաստանի այդ շտապողականությունից, ձգտելով հնարավորինս բարձր գին պահանջել այսպես ասած լարվածության թուլացման ռեժիմի շուրջ համաձայնությունն ընդլայնելու համար: Բաքվի այդ փորձը, անշուշտ, կառուցված է Թուրքիայի հովանու վրա, այլապես Ալիևը ինքնուրույն ընդունակ չէ Մոսկվայի դեմ որևէ խաղի: Ամբողջ հարցն այն է, որ իրադրության հնարավորինս արագ լիցքաթափումն ու տևական կայունացումը էապես անհրաժեշտ է նաև հայկական կողմին, որովհետև կա հետպատերազմական վերականգնման կենսական խնդիր:

Նոր լարվածությունը Հայաստանից կպահանջի ռեսուրսներ, որոնք այս պահին չկան, որոնք գեներացնելու համար պետք է տևական ժամանակ: Այդ իմաստով, Երևանը հետաքրքրված է հնարավորինս արագ կայունացման ռեժիմ հաստատելու Ռուսաստանի հաջողությամբ, մյուս կողմից, սակայն, այդ հանգամանքը բավականին բարձրացնում է Երևանից ակնկալվելիք այնպիսի համաձայնությունների ռիսկը, որը Հայաստանին պետք չէ, սակայն պետք է Ռուսաստանին՝ արագ հաստատուն կայունության հասնելու ձգտման պարագայում: Դա բավականին բարդ ու հակասական իրավիճակ է, որտեղ Հայաստանն ունի օգնության կարիք:

Կարևոր է, որպեսզի Ռուսաստանից բացի, Կովկասի հնարավորինս արագ կայունությունը ունենա այլ շահառուներ ևս: Այդ հարցում կա Իրանը, որը, սակայն, ունի մի խնդիր, չունի էական ազդեցություն թուրք-ադրբեջանական տանդեմի վրա, որն առավել ևս փորձում է ներգրավել Պակիստանին: ԱՄՆ և Ֆրանսիայի գործուն ներգրավումը Հայաստանի համար դառնում է ավելի ու ավելի կենսական, նվազագույնը բալանս ապահովելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում