Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը, որտեղ կիրակի՝ հունվարի 17-ին, Բեռլինից պետք է թռչի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, լրատվամիջոցներին հրաժարվեց նկարահանումների համար հավատարմագրում տրամադրել:
Ավիահանգրվանի մամուլի ծառայության պատասխանը հրապարակել է Sota Vision հրատարակությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ «կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու» և անվտանգությունն ապահովելու համար բոլոր հասարակական միջոցառումները, ներառյալ՝ լրատվամիջոցների գործունեությունը, «ժամանակավորապես կասեցվել են»: