Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններ Ջոն Սալիվանին և Պիեռ Լեվին տեղեկացրել է լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին:
«Հանդիպման ընթացքում դեսպանները տեղեկացվեցին հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքների մասին, – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: – Տեղի է ունեցել Լեռնային արաբաղի կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակում ԵԱՀԿ խմբի անդամ երկրների ջանքերի մասին (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)»: