Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Вестник Кавказа լրատվական գործակալության տնօրեն Ալեքսեյ Վլասովը գերմանական Deutsce Welle հեռուստաալիքին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծված մնալն Ադրբեջանի ամենացավոտ տեղն է։
Վլասովն ընդգծել է, որ այս տարվա հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հպարտորեն հայտարարեց, թե Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 3.5 միլիարդ դոլար՝ ընդգծելով, որ դա կազմում է Հայաստանի ողջ բյուջեն։
Չնայած դրան՝ Վլասովը կարծում է, որ ռազմական բյուջեի չափը չի օգնի Ղարաբաղի հարցի լուծմանը։
Բացի այդ, հոդվածում նշված է, որ 2010 թվականին Ադրբեջանն արտահանել է մոտ 32 միլիոն տոննա հում նավթ՝ 13 միլիարդ եվրո արժողությամբ։











































