Բրյուսելում ցույց է տեղի ունեցել հունվարի 9-ին ձերբակալվելուց հետո մահացած սևամորթի պատճառով, գրում է տեղական BX1 պարբերականը:
Հաղորդվում է, որ մի խումբ ցուցարարներ Բելգիայի մայրաքաղաքի հյուսիսում հրկիզել են ոստիկանական բաժանմունքը: Հենց այնտեղ է գտնվել մահացած տղամարդը: Բացի այդ, ցուցարարները վնասել են ծառայողական մեքենաներ:
Ինչպես նշվում է, ցույցը խաղաղ ճանապարհով է մեկնարկել: Ընդհանուր առմամբ, դրան մասնակցել է շուրջ 400 մարդ: