Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է հրապարակել, որում խոսում է պայմանական Չորրորդ հանրապետության կամ, այլ կերպ ասած՝ նոր Հայաստանի մեկնակետի մասին՝ արձանագրելով, որ արցախյան ավերիչ և պարտված պատերազմը Հայաստանը դնում է նոր իրողության, միաժամանակ նաև նոր էջից սկսելու հրամայականի առաջ: Արմեն Սարգսյանը Չորրորդ հանրապետության պայմանական բնորոշումը առաջին անգամ չէ, որ շոշափում է: Նա դա արել էր դեռևս նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ, երբ հանդիպում էր հին համակարգի խորհրդարանական ուժերին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ նախագահի օգնական Գևորգ Մելիքյանի հետ: