Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) երկրի հարավ-արևելյան հատվածում ընկած Մարդինի նահանգի Միդյաթի շրջանի Բաղող լեռան մոտ պայթեցրել են BOTAŞ ընկերությանը պատկանող նավթամուղը։
Ընդ որում, PKK-ի զինյալները նավթամուղը պայթեցրել են երկու տարբեր հատվածներում։ Պայթյունի վայրերում հրդեհներ են բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ հրշեջ մեքենաներ։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում բազմիցս պայթեցրել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, «Թավրիզ-Էրզրում (Անկարա)» գազատարը, «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը, ինչպես նաև Թուրքիայի ներքին նավթամուղերն ու գազամուղերը (ասենք, Անթալիայի շրջանում)։
Միջազգային նշանակության խողովակաշարերի պայթեցումը մեծ վնաս է հասցնում եվրոպական սպառողների աչքում Թուրքիայի ունեցած հուսալի տարանցիկ երկիր լինելու վարկին։







































