ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրություն է մտցրել: Բացի այդ, նա դաշնային օգնություն է ուղարկել քաղաք կարգուկանոն պահպանելու համար՝ հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության նախապատրաստման ֆոնին:
Բայդենը ստացել է ավելի քան 270 ընտրիչի ձայն՝ ապահովելով իր հաղթանակը որպես Միացյալ Նահանգների Նախագահ:
Ավելի վաղ մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ պատրաստել և շրջանառել էին Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա հարձակումից հետո Թրամփին իմպիչմենթի ենթարկելու մասին առաջարկ: