Tuesday, 14 05 2024
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից

Պոմպեոն հաստատել է հուսիթներին ահաբեկիչներ հայտարարելու ԱՄՆ-ի մտադրությունը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է «Անսար Ալլա» եմենական շարժումը (հուսիթներ) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու մտադրությունը: Այդ մասին ասվում է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել է ամերիկյան պետդեպարտամենտի կայքում: Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել էր «Անսար Ալլա» եմենական շարժումն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու ԱՄՆ-ի պլանների մասին, դրա հետ մեկտեղ նշվել է, որ վարչակազմն այդ քայլին կարող է գնալ արդեն հունվարի 11-ին: «Պետդեպարտամենտը Կոնգրեսին կծանուցի «Անսար Ալլա» (շարժումը) օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու իմ մտադրության մասին»,- մամուլի տեղեկագրում մեջբերվում են Պոմպեոյի խոսքերը: Նաև նշվում է, որ ահաբեկիչների ցուցակում կընդգրկվեն շարժման երեք առաջնորդներ:

Պոմպեոյի խոսքով՝ այս միջոցները «լրացուցիչ գործիքներ են Իրանի կողմից աջակցվող «Անսար Ալլա»-ի ահաբեկչական գործունեությանը հակազդելու համար: Նա հավելել է, որ այս որոշումն ուղղված է «խաղաղ, ինքնիշխան և միասնական Եմենի հասնելու ուղղությամբ ջանքերի առաջմղմանը, որն ազատ է իրանական միջամտությունից և խաղաղության մեջ է իր հարևաննների հետ»:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նման պլանների մասին նոյեմբերին հաղորդել էր Foreign Policy հրատարակությունը: Այս քայլը, գրում է հրատարակությունը, սպառնում է խարխլել Եմենին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ միջազգային ջանքերը, ինչպես նաև ՄԱԿ-ի միջնորդությամբ երկրում խաղաղ կարգավորման ջանքերը: Այնուհետև ահաբեկչությանը հակազդելու հարցերով զբաղվող ԱՄՆ-ի համակարգող Նաթան Սեյլսը հայտարարել է, որ իշխանությունները նախօրոք չեն հաղորդելու եմենական շարժումն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին:

2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում է դիմակայությունը կառավարական ուժերի ու երկրում իշխանությունը վերցրած հուսիթների միջև: Այն առավել ակտիվ փուլ է անցել 2015 թվականի մարտին կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան: Եմենի Իրավունքի ու զարգացման կենտրոնների տվյալների համաձայն՝ 2015 թվականի գարնանից Եմենում սպանվել են 10 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գրեթե 2,4 հազար երեխաներ և շուրջ 2 հազար կանայք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում