Thursday, 18 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար

Ժապարովը Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում ավելի քան 80 տոկոս ձայներով

Սադիր Ժապարովը քվեաթերթիկների ավելի քան 74 տոկոսի ձեռքով հաշվելու արդյունքներով 83,9 տոկոս ձայներով առաջատարն է Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք անցկացվել են հունվարի 10-ին:

Այդ մասին են վկայում հանրապետության ԿԸՀ-ի կայքում զետեղված տվյալները: Երկրորդ տեղը 5,56 տոկոս ձայներով զբաղեցնում է ընդդիմադիր թեկնածու Ադահան Մադումարովը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արձանագրություններ են ստացվել 1816 ընտրատեղամասերից:

Ձայների 98 տոկոսի հաշվելու արդյունքներով, Ժապարովը Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում հաղթանակ է տանում 79,2 տոկոս ձայներով:

Ընդամենը Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար հունվարի 10-ին անցկացված վաղաժամկետ ընտրություններում պայքարել է 17 թեկնածու:

Ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 39 տոկոս: Ղրղզստանում պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների հետ միասին հունվարի 10-ին հանրաքվե է անցկացվել կառավարման ձեւի շուրջ:

Ընտրողների 81 տոկոսը քվեարկել է հանրապետությունում կառավարման նախագահական ձեւի օգտին, ընտրողների 10,94 տոկոսն ընտրել է խորհրդարանական հանրապետությունը, ընտրողների 4,45 տոկոսը քվեարկել Է «բոլորի դեմ»:

Ժապարովը երկրում իշխանության է եկել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հոկտեմբերյան բողոքներից եւ այնուհետեւ բռնկած անկարգություններից հետո:

Նախագահի ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր է դրել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները եւ դադարեցրել վարչապետի պարտականությունների կատարումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում