«Դիվանագիտական ուղիներով մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 7-9-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին»,- գրում է թերթը և հավելում.
«Սարկոզին, ում այցելությունը Հայաստան մի քանի անգամ հետաձգվել է, գալիս է տարածաշրջանային այցով։ Նա լինելու է Վրաստանում, ապա գալու է Հայաստան և կարճատև այց կունենա Ադրբեջան։ Հաշվի առնելով Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը ԼՂ կարգավորման հարցում՝ կարելի է ասել, որ, ի թիվս այլ հարցերի, Ֆրանսիայի նախագահը Հայաստան է գալիս՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը»։