Թյուբինգենի համալսարանի գիտնականները մարդու օրգանիզմում հայտնաբերել են ֆերմենտ, որը կարող է ազդել կորոնավիրուսային վարակի տարածման վրա: Այդ մասին տեղեկացնում է Merkur պորտալը:
Թոքերում SARS-CoV-2-ի տարածման համակարգչային մոդելի օգնությամբ՝ մասնագետները կարողացել են պարզել, որ վիրուսը ստիպում է բջիջներին արտադրել հատուկ նյութեր, որոնք օգնում են ներթափանցել դրանց մեջ:
Մասնագետները պարզել են, որ վիրուսի համար հատկապես արժեքավոր է գուանիլատկինազ 1 (GK1) ֆերմենտը: Այն բանից հետո, երբ գիտնականները «հեռացրել» են այն օրգանիզմից, SARS-CoV-2- ը դադարել է բազմանալ:
Փորձագետները համոզված են, որ իրենց բացահայտումը կարևոր է COVID-19- ի բուժմանն ուղղված դեղամիջոցների մշակման և կատարելագործման համար:











































