Ղազախստանում իշխող «Նուր Օթան» կուսակցությունը, ըստ «Հասարակական կարծիք» ինստիտուտի էքզիթ փոլի, գլխավորում է երկրի Մեջլիսի ընտրությունները:
Նշվում է, որ այս պահին կուսակցությունը հավաքում է ձայների 71.97%-ը: «Ակ ժոլ» կուսակցությունը ստացել է 10.18%, իսկ Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (նախկին Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունը)՝ 9.03% ձայն: «Աուըլ» (5.75%) և «Ադալ» (3.07%) կուսակցությունները դեռ չեն հաղթահարել Մեջլիս մուտք գործելու համար անհրաժեշտ 7%-անոց շեմը:
«Նուր Օթան» կուսակցության առաջնորդը Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է:











































