Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը

Համայնքը չի գործում. ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ՏԻՄ ընտրությունները հետաձգվում են

Այս տարվա փետրվար ամսին մի շարք համայնքներում նախատեսված էին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այդ ընտրությունները, սակայն, պայմանավորված երկրում հայտարարված ռազմական դրությամբ, չեն կայանալու։ ՏԻՄ ընտրությունների հիմնական մասը, կարծեք թե, տեղափոխվել է աշնանը։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետաձգվելու պատճառով մի շարք համայնքներում լուրջ դժվարություններ, խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Ստեփանավանը արդեն մի քանի ամիս է՝ ավագանի չունի, իսկ քաղաքապետը՝ ժամանակավոր պաշտոնակատար է։ Վերջինս՝ Արմեն Գրիգորյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանի չլինելու պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել, որևէ ծախս համայնքի համար չեն կարողանում հաստատել, համայնքի բյուջեն հաստատվել է 2020 թվականի համար միայն, իսկ 2021 թվական համայնքը մտել է 2020 թվականի բյուջեով, ավագանի չունենալու պատճառով չենք կարողացել բյուջե հաստատել։ «Սրանք արդեն իսկ լուրջ խոչընդոտներ են, մի շարք ծրագրեր կար պլանավորած, որ, կարելի է ասել՝ չեն իրականանում հենց ավագանի չունենալու պատճառով։ Դրա համար առաջնահերթը ավագանու ընտրություններն են»,- ասաց Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Ստեփանավանը ավագանի չունի 2020 թվականի սեպտեմբերից, երբ ավագանու 15 անդամներից 8-ը դիմում գրեցին և հրաժարվեցին ավագանու անդամությունից։ Դրանից ելնելով էլ, մինչ այսօր Ստեփանավանի ավագանին չի գործում։

Քաղաքապետի պաշտոնակատարը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ հնարավորինս շուտ կլինեն ՏԻՄ ընտրությունները, որպեսզի համայնքը լիարժեք գործի։ «Հիմա համայնքը լիարժեք չի գործում, մեր աշխատանքները չեն լինում այնպես, ինչպես կարող էին լինել։ Ավագանի չլինելը լուրջ խոչընդոտ է բոլոր ծրագրերի համար։ Հուսով եմ, որ մի քիչ շուտ կլինեն ընտրությունները, որ համայնքը գործի»,- ասաց նա՝ հավելելով, որ ընտրություններին միանշանակ առաջադրվելու է քաղաքապետի պաշտոնի համար։

Հիշեցնենք, որ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մահացավ անցած տարի նոյեմբերի 1-ին կորոնավիրուսի պատճառով։ Դրանից հետո քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմեն Գրիգորյանը։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների ձգձգմանը և պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ են առաջանում ընտրությունների հետաձգումներից, նկատեց, որ ժողովրդավարության տեսանկյունից ճիշտ չէ, որ համայնքները երկար ժամանակ ունենան պաշտոնակատար, կամ չունենան ավագանի։ «Ժողովրդավարության սկզբունքներին հակասում է, որ պաշտոնակատարները երկար ժամանակով մնան, կամ ներկայացուցչական մարմինները չլինեն։ Դա լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում։ Ցանկալի է, ու պետք է ընտրությունները լինեն ճիշտ ժամանակին, ընտրվեն համայնքների ղեկավարները և ավագանին։

Համայնքները, ավագանին որպես սահմանադրական ինստիտուտներ պետք է գործեն։ Իսկ եթե ընտրությունները չեն լինում, կամ ուշ են լինում, դա նշանակում է, որ համայնքում չենք ունենում ընտրված տեղական իշխանություն, իսկ Սահմանադրությունը երաշխավորում է, որ բոլոր տեղերում պետք է ինքնակառավարում լինի»,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ եթե ընտրությունները չեն լինում, կամ երկար ժամանակով հետաձգվում են, ապա, սահմանադրականության տեսանկյունից, այդ համայնքների բնակչության ինքնակառավարման իրավունքը չի իրացվում, չի ապահովվում։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում