Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Շուշիում ապահովված չէ ցմահ ազատազրկված Հազրոյանի և պաշտպանի անվտանգությունը (տեսանյութ)

Մանվել Հազրոյանը, ով մեղադրվում է 2010թ.-ի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլ զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում չորս ժամկետային զինծառայողների սպանության մեջ, երեկ` օգոստոսի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր Համլետ Դավթյան) դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Ինչպես տեղեկացրել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, դատավճռի հրապարակումից հետո Մանվել Հազրոյանը սեղանին դրված ջերմուկի շիշը շպրտել էր դատավորի ուղղությամբ: Դրանից անմիջապես հետո Հազրոյանին ուղեկցողները` Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ էին հագցրել և նրան վնասազերծել հենց դատարանի դահլիճում, որից հետո սկսել էին ծեծել:

Այդ ընթացքում դահլիճից դուրս էին հանել ներկաներին, և երբ նրա պաշտպան Էդմոն Մարուքյանը փորձել էր միջամտել և ասել, որ նա արդեն վնասազերծված է, իր պատիժը ստացել է, իսկ դատավորի նկատմամբ կատարած արարքի համար կստանա պատիժ, բռնություն կիրառողներից երեքը սկսել էին պաշտպանին քաշքշել: Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ` միայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցչի և դատավորի բազմաթիվ հորդորներից հետո են ՔԿՀ-ի աշխատակիցները սթափվել և դադարեցրել իրենց բռնի գործողությունները: Թեև նրանցից մեկը վերջում «շպրտել է» պաշտպանին` լավ ենք անում, որովհետև դու նրան պաշտպանում ես:

Իհարկե, Էդմոն Մարուքյանը պահանջելու է իրավապահներից քրգործ հարուցել ամբաստանյալի նկատմամբ բռնություն կիրառելու, իր` փաստաբանական գործունեությունը բռնությամբ խոչընդոտելու փաստով, և իրականացնել օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն բռնարարքներ թույլ տված ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ: Սակայն հարցն այն է, թե որ երկրի իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցով, քանի որ դատավճիռը հրապարակել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, սակայն ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Էդմոն Մարուքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեր ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ իրենք դեռ նախաքննության նախնական փուլում միջնորդել էին ՀՀ քաղաքացի Մանվել Հազրոյանի անվտանգությունն ապահովելու համար նրան Շուշիի ոստիկանությունից, հետագայում էլ` ՔԿՀ-ից տեղափոխել Հայաստան: Սակայն միջնորդությունը մերժվել էր:

Եվ պաշտպանի մտահոգությունն այժմ հիմնավորվեց. եթե Շուշիի ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից Մ.Հազրոյանի և իր նկատմամբ բռնություններ են կիրառվում հենց դատարանի դահլիճում` Մ.Հազրոյանի հարազատների, լրագրողների ներկայությամբ, և վախի մթնոլորտ ստեղծելով` վտանգում դատարանում մեղադրյալի և նրա պաշտպանի անձեռնմխելիության և անվտանգության երաշխիքները, առանց որոնց ապահովման անհնար է արդյունավետ պաշտպանության և արդարադատության իրականացումը, ապա ի՞նչ երաշխիք, որ նույնը չի կրկնվի օգոստոսի 8-ին կայանալիք մեկ այլ զինվորական գործով դատաքննության ժամանակ: Այնտեղ Էդմոն Մարուքյանը պաշտպանում է զինծառայող, տուժող Կոծինյանի շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում