Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանա հանրությունը. Դավիթ Սանասարյան

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանա հանրությունը

Եթե հարցնեք, թե կառավարության ու ԱԺ մեծամասնության հիմնական ձախողումներից մեկը որն է եղել ու շարունակում է լինել, վստահաբար կարող եմ ասել հանրության հետ թերի հաղորադակցությունը։

Ազգային անվտանգության սպառնալիք է դարձել ֆեյքնյուզի գոյությունը, որը վերջերս հայտնի է իր մեդիատեռոր գործունեությամբ։ Բայց ի՞նչ արվեց, որ կանխվի այս քայքայիչ գործընթացը։ Օրենսդրական փոփոխություններ արվեցի՞ն, իրավական գործընթացներ սկսվեցի՞ն ու իրավական հետևանքների ականատես եղա՞նք։ Բոլորս գիտենք պատասխանը։

Ավելին, համապատասխան մարմինները տեղյա՞կ են արդյոք, թե սոցիալական ցանցերում հայերեն գրառումներից քանիսն են թշնամական երկրներից կազմակերպվում։ Էլ չասեմ, որ վաղուց հնչեցվել է այն առաջարկը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար փակվեն ֆեյսբուքի Հայաստանյան տիրույթի հասանելիությունը։

Հիմա հարցեր կառավարությանը օրերս շրջանառվող աղմկահարույց լուրերի վերաբերյալ.

Մամուլում ակտիվորեն տարածվում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում, և օրակարգում մի շարք վտանգավոր հարցեր կան։

Կառավարությունը պարտավոր է տեղեկացնել հանրությանը, թե արդյո՞ք նմանատիպ հանդիպում նախատեսված է, թե ոչ, եթե այո, ապա ո՞րն է լինելու օրակարգը, արդյո՞ք նախատեսվում է որևէ բան ստորագրել, թե ոչ, բացի այդ պարտությունն ամրագրող համաձայնագրից, բանավոր այլ համաձայնություններ կա՞ն, թե ոչ։

Պատերազմը դադարեցնող համաձայնագրի ժամանակ ասեցիք, որ հնարավոր չէր հանրային քննարկումն ու համաձայնությունը, իսկ հիմա ինչն է խանգարում հավատարիմ մնալ նախկինում որդեգրած թափանցիկ քաղաքականությանը։

Իսկ եթե այս ամենը մեդիատեռորի բաղկացուցիչ մաս է, ուրեմն ինչո՞ւ չեք անմիջապես հերքում ու վերջ տալիս այս խառնաշփոթ առաջացնող իրավիճակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում