Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը, ապաքինվել է կորոնավիրուսով վարակվելուց հետո՝ հայտնում է FranceInfo ռադիոն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրը:
Բրիջիտի մոտ վիրուսը գրանցվել է դեկտեմբերի 24-ին Բրեգանկոնում՝ Ֆրանսիայի առաջնորդի նստավայրում, որտեղ Մակրոնը և նրա կինը նշում էին Սուրբ Ծնունդը: Ավելի ուշ նա կորոնավիրուսի թեստ էր հանձնել դեկտեմբերի 30-ին և 31-ին, արդյունքները բացասական էին եղել: Հունվարի 4-ին Մակրոնի կինը վերադարձել է բնականոն գործունեության: