Երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևելքում՝ Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա: Սեյսմիկ ազգային կենտրոնից հայտնել են, որ 3,9 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 7: 59-ին:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վազիսուբանի գյուղի մոտակայքում: Օջախը գտնվել է 36 կմ խորության վրա:
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան: