Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մոսկովյան հանդիպումը ամրապնդելու է Փաշինյանի դիրքերը. Ռևանշը ՀՀ-ի համար ողբերգություն կլինի. Տարասով

«Մոսկվայում կայանալիք հանդիպումը շատ կարևոր է, քանի որ այն առաջինն է պատերազմից հետո՝ ստորագրված համաձայնագրի և առավելապես Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների ֆոնին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մոսկվայում Փաշինյան-Ալիև -Պուտին հանդիպման հնարավորությանը։

Հիշեցնենք, որ մամուլում այս օրերին դեռևս չհերքվող տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում Մոսկվայում եռակողմ բարձրաստիճան հանդիպում է կայանալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ, որը կլինի Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը պատերազմից հետո։ Չի հերքվել նաև տեղեկությունը, որ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Մոսկվա։ Ռուսական «Ինտերֆաքս»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է նման հանդիպման մասին՝ նշելով, որ այն կկայանա ամանորյա արձակուրդներից հետո, հավանական ամսաթիվ է նշվում հունվարի 11-ը։

Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ այս փուլում քննարկման ենթակա մի շարք հարցեր կան. «Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը, սահմանների հստակեցումը։ Անհրաժեշտ է քննարկել նաև կողմերի դիրքորոշումը կոմունիկացիոն միջանցքների բացման հետ կապված, նաև՝ Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը։ Այդ ամենը պետք է իրավաբանական ձևակերպում ստանա՝ հակամարտող կողմերի մասնակցությամբ ու համաձայնությամբ։ Այս պահի դրությամբ այդ ամենի համար կա բարենպաստ միջազգային մթնոլորտ։ Պասիվ է Արևմուտքը, իսկ Մոսկվան ավելի շատ նախաձեռնող դերում է, այդ թվում՝ առաջին դեմքերի կայանալիք հանդիպման իմաստով։ Կան մի շարք մանրուքներ։ Հարցն այն է, որ Ադրբեջանում դեռևս էյֆորիկ տրամադրություններ են հաղթանակից հետո, իսկ Հայաստանում իրավիճակը շատ բարդ է, հայերը ողբերգություն են ապրում և իմ համոզմամբ՝ մինչև վերջ չեն գիտակցում, թե ինչ կատարվեց, և թե ինչպես կզարգանան իրադարձություններն առաջիկայում»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ երկխոսության հաջողությունը կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսևորի Ալիևը Փաշինյանի նկատմամբ. «Եթե նա խոսի ուժի, առավելություն ունեցողի դիրքերից, ապա հազիվ թե ինչ-որ բան ստացվի։ Իսկ եթե Մոսկվայում կոնստրուկտիվ երկխոսություն լինի, ու հայերն էլ ձեռք բերվելիք համաձայնությունները չընդունեն որպես Փաշինյանի կողմից ստորագրված երկրորդ կապիտուլյացիա, ապա ավելի բարենպաստ իրավիճակ կստեղծվի»։

Մեր զրուցակիցը կայանալիք հանդիպումը դիտարկում է նաև Հայաստանում անցկացվող հանրահավաքների ու Փաշինյանի հրաժարականի պահանջի ֆոնին. «Պետք է հաշվի առնել, որ Մոսկվայում կայանալիք հանդիպումն ամրապնդում է Փաշինյանի դիրքերը։ Դա նշանակում է, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Մոսկվան ու Բաքուն հենց նրա հետ են շարունակում երկխոսությունը, համարում նրան գործընկեր։ Դա կապված է նրա հետ, որ ո՛չ Մոսկվան և ոչ էլ Բաքուն չեն տեսնում այնպիսի ուժ, որը կարող է փոխարինել Փաշինյանին այն իմաստով, որ ինչ-որ մեկը պատրաստակամություն կցուցաբերի աշխատել նոր պայմաններում։ Կան ռևանշիստական ուժեր, որոնք իշխանության գալուց հետո հնարավոր է հրաժարվեն Ղարաբաղի շուրջ բանակցություններից, բայց դա ողբերգություն կլինի հայերի և, մասնավորապես, Ղարաբաղի հայերի համար։ Հասկանալի են այն անկումային տրամադրությունները, որ կան Հայաստանում, որովհետև 30 տարի շարունակ հայերն իրենց հաղթող էին համարում, հասկանալի է այն բարդ իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանում։ Բայց հիմա պետք է առաջ նայել, բարեփոխումներ կատարել բոլոր ոլորտներում, արդիականացնել երկիրը և վերականգնել տարածաշրջանում ազդեցության լծակները։ Հիմա Մոսկվան հենց այդ ուղղությամբ է աշխատում՝ միևնույն ժամանակ հանդիսանալով թե՛ հայերի և թե՛, մասնավորապես, Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորը»։

Ստանիսլավ Տարասովը սխալ է համարում Ադրբեջանի նախագահի հռետորաբանությունը, որը վերջին օրերին մի քանի անգամ հավակնություններ է ներկայացրել Ստեփանակերտի նկատմամբ, այդ թվում՝ նշելով, որ Հայաստանի այն պաշտոնյաները, որոնք ցանկություն կունենան այցելելու այնտեղ, պետք է համաձայնեցնեն այդ այցելությունը Բաքվի հետ. «Ես կարծում եմ, որ նրա մոտեցումը շատ սխալական է։ Դա նոր առճակատման է տանելու։ Իրենք դեռ չեն կարողանում դուրս գալ էյֆորիայից, մինչդեռ պետք է հասկանան, որ այն ռազմական ճանապարհը, որ իրենք ընտրեցին, և որը բերեց Ադրբեջանի հաղթանակին, դրան չեն ծափահարում Արևմուտքում։ Ադրբեջանը դեռ պետք է հաղթի դիվանագիտության մեջ, իսկ այստեղ նա միշտ պարտվել է։ Միայն փաստը, որ պատերազմ եղավ, նշանակում է՝ նա պարտվել էր դիվանագիտության մեջ։ Հիմա ԱՄՆ-ում իշխանության է գալու նոր ադմինիստրացիա, և, ըստ որոշ կանխատեսումների, այդ նոր վարչակազմը ավելի մեծ ուշադրություն է դարձնելու այս տարածաշրջանին, որի վրա Թրամփը «թքած ուներ»։ Կա դեռ Ղարաբաղի կարգավիճակի, Մինսկի խմբի հարց։ Ֆորմալ առումով ռուս խաղաղապահներն այժմ Ադրբեջանի տարածքում են, բայց համաձայնության տակ կա նաև Հայաստանի ստորագրությունը, իսկ Մինսկի խումբը ոչ ոք «ազատ չի արձակել»։ Մոսկվան էլ է հայտարարել, որ նա պաշտպանում է Մինսկի խմբի ֆորմատը, ուստի գլխավոր հարցը հիմա Մինսկի խմբի ձևաչափում Ղարաբաղի կարգավիճակի հարցի հստակեցումն է։ Ոչ ոք չի կարող այս հարցում երաշխավորել Ադրբեջանի հաղթանակը։ Եթե նախկինում Ադրբեջանն օգտագործում էր ուժային սցենարը, ապա նոր պայմաններում նա դա չի կարող անել, որովհետև կան ռուս խաղաղապահները, ինչը Բաքվին թույլ չի տա գնալ այդ սցենարով»։

Եզրափակելով՝ քաղաքագետն ասաց՝ կարևոր հարցն այժմ Մինսկի խմբի ֆորմատի վերականգնումն է, և հարցը, թե ինչ օրակարգում այն կվերսկսի իր աշխատանքը. «Այդ իմաստով Մոսկվան փորձում է Մինսկի խմբի ձևաչափում նախկինում եղած մանր հարցերը այժմ լուծել վերջացնել եռակողմ ձևաչափում ու նոր օրակարգ ձևավորել։ Կարծում եմ՝ ամենալավ տարբերակը կլիներ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ճանապարհների ապաշրջափակումը և աստիճանաբար քաղաքական վստահության վերականգնումը։ Չնայած մենք շատ լավ հասկանում ենք, որ 30 տարի պատերազմի մեջ լինելով, այդքան շատ զոհ տալով՝ շատ դժվար է լինելու հաշտեցնել հայերին ու ադրբեջանցիներին։ Դրա համար տասնամյակներ են անհրաժեշտ լինելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում