Sunday, 21 06 2026
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը

Մեր բանակը կա, մերոնք կանգնած են. Չպետք է խուսափել Արցախից. ռուսները լրացուցիչ երաշխիք են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գեներալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Գագիկ Մելքոնյանը։

Պարոն Մելքոնյան, պատերազմից հետո արձակուրդ եկած զինծառայողներին այսօր կրկին Արցախ են տեղափոխում, որին դեմ են նրանց ծնողները։ Ծնողները բողոքի ակցիաներ են անում, պահանջում են իրենց երեխաներին այլևս Արցախ չտանել, քանի որ անվտանգության ոչ մի երաշխիք չկա։ Ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը, ծնողների պահանջը որքանո՞վ է արդարացի, հիմնավորված։

– Նախ ծնողները ասում են, թե իրենց ասել են, որ իրենց երեխաներին էլ Արցախ չեն տանելու։ Նման բան չկա։ Ես որքան լրատվամիջոցներից տեղյակ եմ, խոսք էր գնացել միայն արձակուրդի մասին, որից հետո պետք է հետ գնային, ծառայությունը ավարտեին ու վերադառնային։ Իսկ թե ով է ասել, որ էլ Արցախ չեն գնալու՝ չգիտեմ։

Ծնողներն ասում են, որ անվտանգության երաշխիքներ չկան ո՛չ մինչև Արցախ ճանապարհին, ոչ էլ Արցախում։

– Արցախում անվտանգության երաշխիքը ռուսներն են, որոնք արդեն բոլոր տեղերում համարյա կանգնած են։

Դա բավարա՞ր երաշխիք է։ Մենք տեսնում ենք, որ հաճախ կրակոցներ են հնչում, միջադեպեր են լինում այն հատվածներում, որտեղ նաև ռուս խաղաղապահներ կան։ Երեկ էլ մի քանի կրակոցներ էին հնչել։

– Մենք՝ հայերս, ուզում ենք միշտ ինչ-որ մեկի պաշտպանության կարիքը զգալ, բայց չէ՞ որ մենք էլ բանակ ունենք։ Մեր բանակը կա, մերոնք կռվում են, ծառայում են Արցախում։ Ի՞նչ խնդիր կա։

Բայց ընդունեք, որ պատերազմից հետո բանակի հանդեպ անվստահություն կա։

– Մեր բանակի նկատմամբ ոչ մի բան էլ չկա։ Ուղղակի պետք է կանգնել, ծառայել, պահել մեր դիրքերը՝ այնպես, ինչպես միշտ եղել է։ Ռուսները պարզապես մեզ օգնում ենք, անվտանգության լրացուցիչ երաշխիք են։ Մենք հիմա ավելի դուխով պետք է գնանք, ծառայենք ու հետ գանք։

Իսկ բանակի հանդեպ առկա անվստահությունը վերացնելու, բանակն արդիականացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է կատարվեն։

– Այ, մեր ժողովուրդը հենց դա պետք է հասկանա, մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ մեր գործը մեր բանակն ուժեղացնելն է։ Ամեն մեկիցս է կախված բանակի ուժեղացումը։ Մենք՝ յուրաքանչյուրս, մտովի պետք է ասենք, որ մենք դեռ հաղթելու ենք, որ մենք երբեք չենք չոքելու թշնամու առաջ։ Մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք ու մենք պետք է պահենք այս երկիրը։ Ոչ ոք չի գալու մեր փոխարեն մեր երկիրը պահի ու պաշտպանի։ Հետևաբար մեզ մի քիչ դադար է պետք, որ այս ուղղությամբ աշխատենք արդեն։

Այդ մտածելակերպը ո՞վ պետք է սերմանի հասարակության մեջ։

– Այդ մտածելակերպը մենք ինքներս պետք է սերմանենք, յուրաքանչյուրս մեր փոխարեն։ Էն «16+-»-ը որ կան, դրանք երբեք չեն թողնի, որ բանակ ստեղծվի։ Բայց եթե բոլորը միասնական լինեն, մեր բանակը կհզորանա։ Հիմա հարկավոր է, որ քաղաքական այս խժդժություններին վերջ տրվի, որ կենտրոնանանք մեր անելիքների վրա։ Մեզ քաղաքական կայունություն է պետք, և միայն այդ դեպքում մենք կհզորանանք։

Պարոն Մելքոնյան, հունվարի 11-ին Մոսկվայում սպասվում է ՓաշինյանՊուտինԱլիև եռակողմ հանդիպում։ Շատ մտահոգություններ են հնչում այդ հանդիպման հետ կապված։ Կարծիքներ կան, որ այդ հանդիպման ժամանակ փորձ է արվելու բանավոր համաձայնություններին գրավոր տեսք տալ։ Կարծիքներ կան, որ նման որևէ փաստաթուղթ ստորագրելով՝ Հայաստանը դե յուրե կընդունի առկա ստատուս քվոն։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ որևէ նման փաստաթուղթ ստորագրելիս։

– Իսկ ով է ասում, թե այդ հանդիպման ժամանակ ինչ է լինելու, ինչ թուղթ է ստորագրվելու։ Մեր դժբախտությունը այն է, որ մենք միշտ հավատում ենք չեղած բաներին, «ասում են»-ով սկսվող կարծիքներին։

Սպասեք, թող հանդիպումը լինի, տեսնենք՝ ինչ է լինելու, ինչ չի լինելու, նոր կխոսենք։ Դեռ հանդիպմանը մի քանի օր կա, արդեն կանխագուշակումներ են արվում. համբերեք, մի վռազեք։

Այսինքն՝ Դուք մտահոգություններ չունե՞ք մոսկովյան հանդիպումից։

– Իհարկե չունեմ։ Ինչ մտահոգություն պետք է լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում