Shell նավթագազային ընկերությունը ընդունել է իր մեղքը Նիգերիայում նավթի երկու խոշոր արտահոսքի համար: Նախկինում ընկերությունը դա կապում էր տեղաբնակների վանդալիզմի հետ:
Shell-ը կվճարի նիգերիական օրենքներով նախատեսված բոլոր փոխհատուցումները: Տեղական Բոդո ժողովրդի փաստաբանները հայտարարել են, որ գործը կարող է հարյուրավոր միլիոնների արժեք ունենալ:








































