Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Վարչապետը չպետք է ստորագրի որևէ փաստաթուղթ. Հայաստանը չի կարող հրաժարվել տարածքային պահանջներից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության փոխարինող անդամ Արա Խզմալյանը։

Պարոն Խզմալյան, հունվարի 11-ին Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում։ Կարծիքներ կան, որ այդ հանդիպման ժամանակ փորձ է արվելու բանավոր համաձայնություններին գրավոր տեսք տալ։ Կարծիքներ կան, որ նման որևէ փաստաթուղթ ստորագրելով՝ Հայաստանը դե յուրե կընդունի առկա ստատուս քվոն։ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ որևէ նման փաստաթուղթ ստորագրելիս։

– Նախ՝ նման փաստաթուղթ չպետք է ստորագրվի։ Ամեն բան պետք է անել՝ խուսափելու որևէ նման փաստաթղթի ստորագրումից այս պահին։ Իհարկե, դժվար է մեկնաբանություններ անել գոյություն չունեցող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ, բայց եթե ենթադրենք, որ այդ փաստաթղթում խոսք է գնալու սահմանազատման այս պրոցեսների ֆորմալիզացման, Արցախի կարգավիճակի ոչ հայանպաստ  բանաձևի ձևակերպման կամ ընդունման մասին, ապա միանշանակ անընդունելի է որևէ  նման փաստաթղթի ստորագրումը առնվազն երկու առումով. նախ՝ Արցախի սուբյեկտայնության տեսանկյունից, ու մենք արդեն տեսել ենք Ֆրանսիայի և Բելգիայի խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերը, որոնցով կոչ է արվում 1994 թվականի դրությամբ առկա սահմանների վերադարձին։ Այսինքն՝ Հայաստանը և Արցախը նույնպես ունեն պահանջի վիճարկման հիմքեր այս պահին՝ կապված տարածքների վերադարձի հետ։ Ուստի այս տեսանկյունից անընդունելի կլիներ որևէ փաստաթղթի ստորագրումը։ Հաջորդ խնդիրը  սահմանների հետ է կապված, քանի որ շատ տեղերում Ադրբեջանը առաջ է եկել ու վերահսկողություն է սահմանել հատկապես Սոթքի ու Զանգեզուրի հատվածներում։ Այն սահմանները, որոնք փորձում է սահմանել Ադրբեջանը, և որին ՀՀ վարչապետը չի դիմադրում, վիճարկելի են։ Հետևաբար Հայաստանը չպետք է ընդունի դրանց իրավաչափությունը։ Վարչապետը չպետք է ստորագրի որևէ փաստաթուղթ, որով  համաձայնություն կտա ՀՀ անունից նման սահմանազատմանը։ Հայաստանի կողմից պահանջներից հրաժարվելը ընդհանուր բանակցային գործընթացում շատ խնդիրներ կառաջացնի։

– Եթե այսօր ձևավորված ստատուս քվոյին փորձ արվի տալ իրավական հիմք, ապա դրանից հետո՝ հետագայում Հայաստանը  հնարավորություն կունենա՞ վիճարկելու տեղի ունեցածը միջազգային իրավունքի տեսանկյունից։


– Պայքարելու որոշ մեխանիզմներ լինելու են, իհարկե, բայց շատ-շատ կբարդանա գործընթացը, եթե նման որևէ փաստաթուղթ լինի։ Ադրբեջանը Արցախյան առաջին պատերամզից հետո էլ ընդամենը համաձայնել է  ակտիվ ռազմական գործողությունները ավարտել, բայց չի ստորագրել որևէ այլ փաստաթուղթ, որը կարձանագրեր նրա պարտությունը։ Այս տեսանկյունից ավելին անելը Հայաստանի կողմից, տարածքային պահանջներից հրաժարվելը խիստ խնդրահարույց կլինի։

Պարոն Խզմալյան, գերիների հարցում Ադրբեջանի կողմից արհեստական ձգձգումներից հետո հայկական կողմը փորձում է գերիների հարցը ՄԻԵԴ-ից տեղափոխել Նախարարների կոմիտե։

Այդ մասին ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պնդելով, որ նման խնդրանքով արդեն իսկ դիմել են ՄԻԵԴ-ին։ Եթե ընթացք տրվի Հայաստանի այս խնդրանքին, դա ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ադրբեջանի համար։


– Ընդհանուր առմամբ Նախարարների կոմիտեն քաղաքական մարմին է և չի կարողանալու անմիջապես, պարտադիր ուժ ունեցող, պարտադրող որոշումներ կայացնել Ադրբեջանի համար, բայց ես այս հարցում կոմպետենտ չեմ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում