Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համար 2020 թվականին Դամասկոս կատարած իր այցը հանկարծակի չի եղել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես առանց նրա հրավերի չէի կարող հայտնվել Դամասկոսում: Դա պարզապես բացառվում է», – ասել է Ռուսաստանի ղեկավարը` հավելելով, որ նման հրավեր եղել է Ասադի կողմից:
Սակայն, ըստ Պուտինի, իրենց միջև պայմանավորվածություն է եղել չհրապարակել ուղևորության կոնկրետ մանրամասներ մինչև Ռուսաստանի նախագահի ժամանումը Դամասկոս:
Պուտինը բացատրել է, որ նման միջոցները կապված են անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ «այն իրավիճակում, որում Սիրիան գտնվում էր մեկ տարի առաջ»:
Անձնական հանդիպումների ժամանակ առաջնորդները միասին աշխատել են արդյունավետ և բովանդակալից: