Շվեյցարիայի Կենտրոնական Բանկը գրեթե զրոյացրել է տոկոսադրույքները, որպեսզի կանգնեցնի շվեյցարական ֆրանկի ամրացումը: Տարվա սկզբից ֆրանկն աճել է 20 տոկոսով: Դա մեծ հարված է արտահանողների համար:
Կենտրոնական բանկը հիմնավորել է իր որոշումը «տեղական արժույթի զգալի գերգնահատվածությամբ»: Բանն այն է, որ ներդրողները նախընտրում են արժեզրկվող դոլարի և եվրոյի փոխարեն շվեյցարական ֆրանկեր գնել:









































