ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է երկրի փոխնախագահ Մայք Փենսի խոսքերով հոդվածը Կոնգրեսի առաջիկա նիստի մասին, որի ժամանակ կհաստատվեն նախագահական ընտրությունների արդյունքները:
Պարբերականի տվյալներով, Փենսը երեքշաբթի օրը, հունվարի 5-ին, ճաշի ժամանակ ասել է Թրամփին, որ ինքը չի կարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա, քանի որ նման լիազորություններ չունի:
Սպիտակ տան ղեկավարը թերթի հրապարակումը «կեղծ լուրեր» է որակել, նշելով, որ Փենսը «երբեք նման բան չի ասել»:
Բացի այդ, Թրամփը կրկին վստահություն է հայտնել, որ փոխնախագահը կարող է ազդել ընտրությունների արդյունքների ընդունման վրա: Նրա խոսքով՝ Փենսն ունի այդպիսի լիազորություններ և համաձայն է իր դիրքորոշման հետ:
Չորեքշաբթի, հունվարի 6-ին, ԱՄՆ փոխնախագահը ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստի նախագահողն է լինելու, որի ընթացքում կհաստատվեն ընտրությունների արդյունքները:










































