Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Երևան-Ստեփանակերտ. ներդաշնակությունը հրամայական է

Հունվարի 3-ին Հայաստանում վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են Արցախում ստեղծված իրավիճակի, հետպատերազմական խնդիրների, մարտահրավերների և այլ հարցերի առնչվող թեմաներ: Հանդիպմանը Արայիկ Հարությունյանի մասնակցությունը մի կողմից բնական է՝ եթե քննարկվում են Արցախի իրավիճակին և այնտեղ Հայաստանի օժանդակությամբ անելիքներին վերաբերող հարցեր, մյուս կողմից տալիս է հատկանշական դիտարկման առիթ Արցախում առկա քաղաքական իրողությունների առումով, մասնավորապես Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին ելույթների: Այդ ելույթներով Բալասանյանը ակնհայտորեն ստեղծեց տպավորություն, որ իշխանությունն Արցախում այլևս պատկանում է իրեն՝ Անվտանգության խորհրդի խողովակով, իհարկե: Այդ տպավորությանը որոշակիորեն նպաստել էր նաև դրան նախորդած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտնի ուղերձը, որը կարծես թե լիներ հրաժեշտի նախերգանք:

Միևնույն ժամանակ, սակայն ուշադրության է արժանի այն, որ Վիտալի Բալասանյանի հայտնի հարցազրույցին հաջորդեց նաև նրա գլխավորած կուսակցության և Արցախի ՀՅԴ հայտարարությունը, որտեղ նշվում էր, թե Արայիկ Հարությունյանը խախտում է իր իսկ հռչակած Ազգային համաձայնության սկզբունքը: Նշանակո՞ւմ էր դա արդյոք, որ Արցախի նախագահը այնքան էլ հակված չէ իշխանությունը զիջելու: Արցախի նախագահի խոսնակը հայտարարում է, որ նախ Սահմանադրությունը թույլ չի տալիս նախագահին հրաժարական տալ առնվազն մինչև մայիսի 26: Հետո ասվում է, որ կան բազմաթիվ խորքային անելիքներ նոր ընտրության միջավայր նախապատրաստելու համար:

Կա՞ Արցախում Արայիկ Հարությունյան-Վիտալի Բալասանյան դիմակայություն կամ պայքար իշխանության համար, թե՞ այստեղ երկու անձի խնդիր չէ, այլ մոտեցումների և քաղաքական հոսքերի, ընդհուպ Ռուսաստանից եկող: Այն, որ Վիտալի Բալասանյանի պարագայում դա նշմարվում է, վկայում են նրա մոտեցումները Արցախի հետագա ընթացքի վերաբերյալ, որտեղ նա կարծես թե ավելի մեծ դեր է տալիս Ռուսաստանին, քան Հայաստանի հետ ռազմա-քաղաքական կոմունիկացիային:

Մի կողմից դա ներկայիս իրավիճակով պարտադրված օբյեկտիվ իրողություն է, մյուս կողմից սակայն խնդիրն էլ թերևս նոր ստատուս-քվոյի պայմաններում Հայաստանի հետ կոմունիկացիայի վերականգնումն ու վերստեղծումն է:

Մինչդեռ հայտնի է, որ Արցախի ԱԽ քարտուղարը առաջարկում է արցախյան ռազմուժի անկախություն Հայաստանից: Իր հերթին, Հայաստանի ԱԽ նիստին Արցախի նախագահի մասնակցությունը առնվազն հարց է առաջ բերում, թե արդյո՞ք այդ մասնակցությունը խոսում է Արայիկ Հարությունյանի անհամաձայնության, կամ Արայիկ Հարությունյանի միջոցով պաշտոնական Երևանի անհամաձայնության մասին:

Իրավիճակը խոշոր հաշվով ցավալիորեն օրինաչափ է պատերազմի և դրա հետևանքի համատեքստում: Մյուս կողմից սակայն, ակնառու է, որ այստեղ Երևան-Ստեփանակերտ որևէ դիմակայության խորացումը, կամ այդ համատեքստում Արցախի ներքին կյանքում որևէ ինտրիգի խորացումը կարող է ձեռնտու լինել միայն հայկական պետականության ու սուբյեկտության հակառակորդներին: Իսկ պատերազմը բավականին պարզորոշ արեց այդ շրջանակը հերթական անգամ: Ըստ այդմ, ակնառու է, որ իրավիճակը ուզենք, թե ոչ, չի կարող ենթադրել նախկին իրողությունների վերականգնում, սակայն առավել քան պահանջում է Հայաստան-Արցախ ներդաշնակ ռազմավարության առկայություն, իհարկե տակտիկական ճկունության տարբեր սցենարների տնօրինումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում