Իր ամանորյա ուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ղրիմին խնդրել է Ուկրաինայի կազմ վերադառնալ:
Ղրիմին, Դոնեցկին և Լուգանսկին դիմելու պահին նա անցել է ռուսերենի: Նա նշել է, որ այս մարզերն ապրում են Մոսկվայի ժամանակով, և Նոր տարին այնտեղ մեկ ժամ շուտ է եկել: «Բայց ես գիտեմ, որ արդեն գրեթե մեկ ժամ է, ինչ դուք սպասում եք, որ միասին դիմավորենք Նոր տարին: Որպես մեկ ընտանիք: Որպես մեկ ժողովուրդ: Որպես մեկ երկիր: Դոնբաս և Ղրիմ: Ժամացույցը հետ տարեք: Եղեք մեզ հետ», – հայտարարել է պետության ղեկավարը:








































