Եմենի Ադեն քաղաքում՝ Մաաշիկ պալատի հարևանությամբ, որտեղ օդանավակայանի վրա հարձակումից հետո տեղափոխվել են նոր կառավարության անդամները, տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին գրում է Reuters- ը՝ ականատեսներին ու տեղական լրատվամիջոցներին հղումով:
«Ադենում՝ նախագահական պալատի մոտ, որտեղ օդանավակայանում հարձակման ենթարկվելուց հետո տեղափոխվել է նոր կաբինետը, ուժեղ պայթյուն էր որոտացել», – ասված է զեկույցում:
Զոհերի և պայթյունի պատճառների մասին չի հաղորդվում: