Грузия Online-ի փոխանցմամբ՝ համաշխարհային աստղ Էնրիկե Իգլեսիասի Բաթումում կայացած համերգին ներկա է եղել 13,000 մարդ։ Համերգը կայացել է Բաթումի «Եվրոպա» հրապարակում, որը նախատեսված է 10,000 մարդու համար։
Համերգի ժամանակ Իգլեսիասը ներկաներին զարմացրել է վրացերենի իր իմացությամբ։ Նա կատարել է ինչպես բոլորի կողմից սիրված իր հիթերը, այնպես էլ նոր երգեր։ «Հերոս» երգի կատարման ժամանակ Իգլեսիասը բեմ է հրավիրել մի 19-ամյա վրացուհու և համբուրել նրան։ Համերգի բեմն ու հնչյունավորումը զարմացրել են ներկաներին։ Բաթումում Իգլեսիասի ելույթը որակել են որպես հաղթական։ Իգլեսիասն արդեն լքել է Բաթումը։
Հիշեցնենք, որ այդ շոուի մի մասը պետք է ցուցադրվեր աշխարհի 152 երկրներում, այն դիտելու էր մինչև 600 միլիոն մարդ։ Ի դեպ, ավելի վաղ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ իրենց կողմից այսպիսի թանկարժեք ծրագրերի իրականացումը նպաստում է Վրաստանի համաշխարհային ճանաչմանը և երկրի զբոսաշրջության զարգացմանը։











































