Monday, 13 05 2024
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ

Էլեկտրաէներգիայի սակագները վերանայվեցին

Դեկտեմբերի 29-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել վերանայել բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը հաջորդ տարվա փետրվարի 1-ից։ Հանձնաժողովի նիստի ընթացքում բարձրաձայնած փաստարկների համաձայն`էներգահամակարգում ֆինանսական բաց կա, որը լրացնելու համար ուսումնասիրվել եւ վերլուծվել են են համակարգի բոլոր օղակների ծախսերը։ Սակագնի բարձրացման վրա ազդել են մի շարք գործոններ՝ ատոմային էլեկտրակայանի երկարաժամկետ կանգառը, փոխարժեքի տատանումը և այլն։

ՀԾԿՀ նիստի ընթացքում որոշում կայացվեց սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինը բարձրացնել 2,27 դրամ/կՎտ/ժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։ Միևնույն ժամանակ, որպեսզի այս թանկացումը բնակիչ բաժանորդների վրա զգալի բեռ չդառնա, հանձնաժողովն առաջարկեց սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների համար գործող սակագները թողնել անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար բարձրացնել 3 դրամով։

Նիստի ընթացքում նշվեցին նաեւ դրական գործոնները, որոնք ազդել են սակագնի վրա, ինչպես օրինակ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասով առկա էական տնտեսումը, որը մոտ 11 մլրդ դրամ է կազմում։ Մասնավորապես, ՀԷՑ-ի ընթացիկ ծախսերը կրճատվել են կորուստների (11,03%-ից 7,5%, 8,5 մլրդ դրամի տնտեսում), աշխատավարձի ֆոնդի (1 մլրդ դրամի տնտեսում) և շահագործման այլ ծախսերի (1 մլրդ դրամի տնտեսում) նվազեցման արդյունքում։ Այլ կերպ ասած, եթե միայն հաշվի առնվեին ՀԷՑ-ով պայմանավորված գործոնները, սակագինը կարող էր նվազել 2,3 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն)։

Ընկերության այս արդյունքները հնարավոր է եղել գրանցել նաեւ Ընկերության ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում։ Ի դեպ, ՀԷՑ-ը, չնայած համավարակին ու պատերազմական իրավիճակին, այս տարի շարունակել է 10-ամյա 726 մլն դոլար արժողության ներդրումային ծրագրի իրականացման գործընթացն աննախադեպ՝ մոտ 92 մլն դոլարի չափով։ Այս պահի դրությամբ իրականացվել է ընդհանուր ծրագրի 30 տոկոսը։ Ծրագրի նպատակն է էլեկտրաէներգիայի կորուստների, ընթացիկ ծախսերի հետագա նվազեցումը և մատակարարվող ծառայությունների, սպասարկման որակի բարելավումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում