Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Կարեն Գիլոյանը սպորտային մեկնաբան է, երկար տարիներ աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում
2000 թվականից նաեւ Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ Նա ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա, կառավարում, ապա՝ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետները։