Համա քաղաքը մի քանի օր պաշարելուց հետո սիրիական տանկերին հաջողվել է գրավել քաղաքի կենտրոնական հրապարակը։ Այն գտնվում էր քաղաքի բնակչության վերահսկողության տակ, որոնք կատաղի դիմադրություն էին ցուցաբերում կենտրոնական իշխանություններին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Քաղաքում չի գործում կապի և ոչ մի տեսակ: Իշխանությունները փորձում են կոտրել դիմադրությունը, օգտվում են նրանից, որ շատ լրատվական միջոցների ուշադրությունը սևեռված է Կահիրեի վրա, որտեղ անցնում է նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը»,- ասել է քաղաքում գտնվողներից մեկը, որը հեռախոսով կապվել է գործակալության հետ:










































