Օգոստոսի 2-ին ժամը 19.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.30-ի սահ¬ման¬ներում, Վայոց ձորի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134-րդ կմ-ի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ կա տու¬ժած:
Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշով (վարորդ 1982 թ. ծնված Բագ¬րատ Զաքարյան) և «ԳԱԶել-322132» մակնիշի 9775Լ պետհամարանիշով (վարորդ 1984թ. ծնված Նորիկ Ավետիսյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶել-322132» մակնիշի միկրոավտոբուսի ուղևոր Արարատ քաղաքի բնակիչ 1982 թ. ծնված Աշոտ Սմբատ¬յանը տարբեր աստիճանի մարմնական վնաս¬վածք¬ներով հոս¬պի¬տա¬լաց-վել է Վայք քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:









































