Նոր Զելանդիայի մայրաքաղաքի կինոարխիվում հայտնաբերվել են ամենահին ֆիլմի դրվագները, որոնց վրա աշխատել է Ալֆրեդ Հիչքոքը: Այս մասին տեղեկանում ենք կինորախիվի կայքից, որին հղում է անում Lenta.ru կայքը:
1923 թ. ֆիլմը կրում է «Սպիտակ ստվեր» անունը, ռեժիսորն է Գրեհեմ Քաթսը, սակայն Ալֆրեդ Հիչքոքն այս ֆիլմում հանդես է եկել որպես ռեժիսորի օգնական, ինչպես նաև մասնակցել է սցենարը գրելուն և մոնտաժման աշխատանքներին: Մինչև հիմա կարծիք կար, որ ֆիլմի բոլոր օրինակները կորած են: Սակայն նորզելանդական արխիվում հայտնաբերվել են դրվագներ, որոնք կազմում են այդ ֆիլմի մոտ կեսը:
Երբ Հիչքոքն աշխատել է այս ֆիլմի վրա, ընդամենը 24 տարեկան էր: Լիամետրաժ ֆիլմի ռեժիսորական նրա նորամուտը եղել է 1925 թ., երբ նկարահանել է «Հաճույքների այգի» ֆիլմը:









































