Monday, 13 05 2024
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը

Հայաստանի և Սփյուռքի ղեկավարությունները պետք է նստեն, քննարկեն, միասին մշակեն ճանապարհային քարտեզ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

– Պարոն Սասունյան, տեսակետ կա, որ պատերազմից հետո Սփյուռքի ջանքերն Արցախի անկախության ճանաչման շուրջ պետք է շարունակվեն։ ԱՄՆ տարբեր նահանգներ ևս այս ընթացքում Արցախի անկախության ճանաչման բանաձևեր ընդունեցին, որը Սփյուռքի կառույցների և մասնավոր խմբերի աշխատանքի արդյունք է, և այդ աշխատանքը պետք է շարունակվի նաև հիմա։ Ի՞նչ եք Դուք կարծում։

– Անշուշտ, մենք Սփյուռքում աշխատում ենք, որ Արցախի անկախությունը կամ Հայաստանին Արցախի միացումը տեղի ունենա, որ Արցախը առանձին և մենակ չմնա, բայց այստեղ ավելի կարևոր մեկ հարց կա․Հայաստանի կառավարությունը, որ այսքան երկար տարիներ չի ճանաչել Արցախի անկախությունը, սա մեծ խնդիր է ստեղծում աշխարհում Արցախի անկախության ճանաչման համար։ Որովհետև որևէ երկրի ղեկավարի, որ մենք դիմենք և ասենք՝ ճանաչեք Արցախը, այդ մարդը մեզ անմիջապես կպատասխանի, որ նույնիսկ Հայաստանը չի ճանաչել Արցախը, իսկ դուք ուզում եք՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան կամ Մոսկվան ճանաչե՞ն Արցախը: Այդ հանգամանքը խանգարում է Արցախի անկախության ճանաչմանը։ Անշուշտ, եթե պետք է ճանաչումը լիներ, դա պետք է լիներ անմիջապես 90-ականների պատերազմից և հրադադարից հետո, որովհետև այն ժամանակ հայերը տիրապետում էին իրավիճակին, հաղթած էին, իսկ ազերիները վատ վիճակում էին, և եթե Հայաստանն անմիջապես պատերազմից հետո ճանաչեր Արցախը, շատ երկրներ կընդունեին։ Հիմա տարիներ են անցել, և այս ընթացքում բանակցություններ էր վարում, և ամեն անգամ, երբ այդ հարցը դրվում էր՝ երբ է ճանաչվելու Արցախի անկախությունը։ Սկզբում ասում էին, որ չեն ուզում Արցախի ճանաչման հարցը օրակարգ բերել, որովհետև դա խանգարելու է բանակցություններին։ Օրերս նույն բանն ասաց ԱԳ նախարար Այվազյանը, որ ճանաչումը խանգարելու է բանակցություններին, իսկ վերջին մի քանի տարիներին Սերժ Սարգսյանը ասում էր, որ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, մենք իրավունք ունենք ճանաչելու Արցախի անկախությունը։ Իսկ մի քանի ամիս առաջ, երբ վարչապետ Փաշինյանը խոսում էր ԱԺ-ում, ԱԺ պատգամավորներից մեկը հարցրեց նրան Արցախի ճանաչման մասին, նա պատասխանեց, որ այդ հարցը օրակարգում է, սակայն որևէ հստակ պատասխան չտվեց, և եթե այդ հարցը այդ ժամանակ օրակարգում էր, ապա ինչ պատահեց, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսեց, և ինչու ՀՀ-ն անմիջապես չճանաչեց Արցախի անկախությունը։ Հիմա անորոշ է, որ եթե Հայաստանը Արցախը ճանաչեր ոչ թե անկախ պետություն, այլ Հայաստանի մի մաս, այդ պարագայում, քանի որ Հայաստանն ունի դաշինք Ռուսաստանի հետ՝ ՀՀ տարածքը պաշտպանելու, արդյո՞ք միացման դեպքում ՌԴ-ն կդիտարկեր դա հարձակում Հայաստանի վրա և կմիջամտեր։

– Կարծում եք՝ հիմա ո՞ւշ չէ, պետք է շարունակե՞լ Արցախի ճանաչման գործընթացը։

– Հիմա ճիշտ պահն է, և նաև նկատել եմ, որ այս պատերազմից հետո նախագահ Պուտինը մի քանի անգամ հիշատակում է իր խոսքում Արցախի անկախության հարցը և անընդհատ շեշտում է՝ Հայաստանն ինքը չի ճանաչել Արցախը, ուրեմն Արցախը Ադրբեջանի հողատարածք է։ Այսինքն՝ Պուտինն անուղղակիորեն հուշում է Հայաստանի ղեկավարներին, թե ինչպես կարող եք այսպիսի լուրջ սխալ անել և չճանաչել Արցախը։ Մենք արդեն կորցնելու բան չունենք, արդեն մեծ հողատարածքը կորցրել ենք, և հիմա այդ հայտարարությունը, որ ստորագրել են Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը, մեզ վատ կացության մեջ է դրել, և հիմա չենք կարող այն չեղյալ հայտարարել, որովհետև ազերիները, թուրքերի հետ միասին, նորից կհարձակվեն մեզ վրա, և արդյունքում ավելի վատ կլինի մեզ համար։ Առնվազն, եթե մենք Արցախը ճանաչենք որպես ՀՀ հողատարածք, սա մի փոքր կխառնի խաղաքարտերը և տեղի կտա, որ բանակցությունների ժամանակ այդ հարցն էլ բանակցեն, և կարող ենք այդ հայտարարության մեջ փորձել որոշ փոփոխություններ անել, մանավանդ փորձել տխրահռչակ իններորդ կետը ջնջել, որտեղ նշվում է, որ Ադրբեջանը կարող է ճանապարհ ունենալ Ադրբեջանից Նախիջևան։ Պետք է մերժել այսպիսի առաջարկը, քանի որ դա Թուրքիայի համար դուռ է բացում Հայաստանի միջով անցնել Ադրբեջան։

– Սփյուռքի անելիքները հիմա որո՞նք պետք է լինեն։

– Երբ ասում ենք Սփյուռք, պետք է նկատի ունենալ, որ թեև մենք ապրում ենք Սփյուռքում, բայց մենք լիովին հայ ենք, ոչ մի տարբերություն չկա մեր Հայաստանի հայերի միջև, իհարկե, մենք մեր հայրենի հողի վրա չենք ապրում, բայց մեր սիրտը, միտքը, հոգին Հայաստանում է և Հայաստանի հետ է։ Եվ բոլորս էլ պատրաստ ենք անել ամեն ինչ՝ թե՛ դիվանագիտական, թե՛ այլ հարթակներում։ Մենք հսկայական ռեսուրս ունենք Սփյուռքում, բայց մինչև հիմա օգտագործել ենք միայն հինգ տոկոսը։ Հայաստանի կառավարությունը, որ հիմա շատ նեղ վիճակում է, պետք է մտածի՝ ինչպես ընդլայնել այդ հինգ տոկոսը՝ դարձնելով 50-70 տոկոս։ Մենք ունենք Սփյուռք, բայց մենք չեն օգտագործում այդ ռեսուրսը։ Եվ եթե Սփյուռքը ավելի կազմակերպված լիներ, Հայաստանի և Սփյուռքի ղեկավարությունները պետք է նստեն, քննարկեն, միասին մշակեն ճանապարհային քարտեզ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում