Wednesday, 10 06 2026
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Տրանսպորտի խնդիրները պետք է լուծել հասարակության հետ

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ ձեռնարկել է նախագծել տրանսպորտի միասնական նոր ցանց, ինչը դեռևս ընթացքում են։ Քաղաքապետարանի կայքի համաձայն՝ դրանով մասնավորապես նախատեսվում է զգալիորեն թարմացնել հասարակական տրանսպորտի շարժակազմը:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը նշեց, որ կարևորագույն հարցն ավտոբուսների խնդիրն է, ու կարծես քաղաքապետարանն էլ է գնում դրան՝ միկրոավտոբուսները փոխարինել մեծ ավտոբուսներով:

Վ.Խաչատրյանի խոսքով՝ պարտադիր պետք է հաշվի առնել մետրոյի հանգամանքը: 2009 թ. ավագանու ընտրությունների ժամանակ խոստումներ էին տալիս մետրոյի նոր 2 կայարանների կառուցման վերաբերյալ, սակայն ոչինչ չեն արել: «Առանց դրա՝ Երևանի տրանսպորտի հարցը լուծել չի լինի»,- ասաց Վ.Խաչատրյանը:

Նախկին քաղաքապետը մատնանշեց վրացիների օրինակը, ովքեր Թբիլիսիում շատ արագ լուծել են տրանսպորտային խնդիրները, երթուղայիներն այժմ աշխատում են միայն այն վայրերում, ուր մեծ ավտոբուսները ֆիզիկապես չեն կարող մուտք գործել:

Վ.Խաչատրյանի գնահատականով՝ խնդիրը բիզնեսն է և այն գերշահույթները, որ ապահովում են երթուղային տաքսիները. «Իրավիճակը փոխելու համար այժմ ինչ-որ մարդիկ պետք է դուրս գան այդ բիզնեսից: Դա է եղել պատճառը, որ տարիներ շարունակ այդ խնդիրը չի լուծվել, և ոչ թե այն, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով ավտոբուսներ չեն ներկրվել: Հիմա, հնարավոր է, բիզնեսի խոշորացում են ուզում անել»:

Վ.Խաչատրյանի կարծիքով՝ ընդհանրապես մի հանգամանք պետք է հաշվի առնել՝ դոտացիայի խնդիրը: Առանց դոտացիայի հնարավոր չէ հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Ընդ որում, տնտեսագետը խիստ կարևորեց քաղաքային ցանկացած հարցի լուծումը քաղաքացիների հետ քննարկելը. «Ինչքան էլ մասնագետները հաշվարկեն, քաղաքացիներն են օգտվելու տրանսպորտից, իսկ միայն հաշվարկների արդյունքում հնարավոր է՝ ունենանք ոչ արդյունավետ ցանց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում