Friday, 26 04 2024
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը

Իրականում Սփյուռքը գտնվում է խորը շոկի մեջ. բոլորի համար էլ պարզ է՝ ովքեր են վարչապետի հրաժարականը պահանջում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

– Պարոն Սինանյան, Սփյուռքի տարբեր կառույցներ պահանջում են վարչապետի հրաժարականը, սակայն հիմնականում դաշնակցական կառույցներն են, որոնք ամբողջ  Սփյուռքի անունից են տարածում այդպիսի հայտարարություններ։ Ի՞նչ աշխատանքներ եք իրականացնում Սփյուռքին շոկից դուրս բերելու համար, և ինչպե՞ս է Սփյուռքը մասնակցելու Հայաստանին շոկից դուրս բերելու գործընթացին։

– Մենք շարունակում ենք աշխատանքները համայնքների հետ, որոշ համայնքների հետ ավելի սերտորեն ենք աշխատում, քան այլոց հետ։ Շատ ճիշտ նկատեցիք, որ այդ հրաժարականի կոչերը Սփյուռքից հիմնականում առնչվում են կոնկրետ մեկ կուսակցության հետ, որը նախորդ ռեժիմի բաղկացուցիչ մասն է կազմել։ Եվ այդ կոչերն էլ ամբողջ Սփյուռքի անունից են  հնչեցնում։ Իսկ մենք աշխատում ենք բոլոր համայնքների այն շերտերի, այն կազմակերպությունների հետ, որոնք շարունակում են աշխատել հայրենիքի հետ, օգտակար աշխատանք իրականացնել, իսկ աշխատանքը հիմա շատ ավելի շատ է, քան երբևէ։

– Հայաստանն այս շոկից դուրս բերելու ինչպիսի՞ մեխանիզմներ են Սփյուռքից առաջարկում։ Արդյոք դիմո՞ւմ են իրենց առաջարկներով, ինչպե՞ս են պատրաստ աջակցել։

– Առաջարկներով չեն դիմել։ Այդ մի խումբը, որը կոնկրետ կուսակցական շահի հետ է առնչվում, իրենց առաջարկածը հրաժարականն է, դրանից այն կողմ չի գնում, հրաժարական, որից հետո իրենք նորից պետք է վերադառնան, իհարկե, մարդիկ քսան տարի դրա հետևանքները տեսել են։ Իսկ իրականում Սփյուռքը գտնվում է խորը շոկի մեջ, ինչպես ամբողջ հայ ազգը։ Եվ դեռ կարծես չենք կարողանում այդ շոկային իրավիճակից դուրս գալ։

– Հայաստանի և աշխարհի մի քանի տասնյակ հայ գիտնականներ պահանջում են Փաշինյանի անհապաղ հրաժարականը, որից հետո պատրաստակամ են օգնել հայրենիքի զարգացմանը։

– Ես նախ պետք է տեսնեմ այդ գիտնականների ցանկը, հայտարարությունը, որից հետո նոր կկարողանամ պատասխանել։

– Գիտնականների ցուցակ չկա։

– Ուրեմն արհամարհում եմ այդպիսի հայտարարությունը։

– Հայաստանին այս շոկից դուրս բերելու գործում Սփյուռքը ի՞նչ դերակատարություն պետք է ունենա։

Այս պահին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, պետք է բոլորը սթափվեն, խորը շունչ քաշեն, հասկանան՝ ինչպիսի օրհասական պատմական պահ ենք ապրում, և  յուրաքանչյուրը ինչպես կարող է իր մասով մասնակից լինել այս իրավիճակից դուրս գալուն։ Իսկ այս պահին և՛ ներքին, և՛ արտաքին թշնամիների կողմից տարածվող միմիայն բացասական ինֆորմացիայով է մամուլը ողողված, որի նպատակն էլ այս շոկային իրավիճակն ավելի խորացնելն է, փլուզումը և կորուստները ավելի խորացնելը։ Բնական է, որ երկուսն էլ նպատակներ ունեն, առաջինի թիվ մեկ նպատակն է, որ հնարավորինս շատ մարդ լքի Հայաստանը և ավելի շատ վնաս հասցնել, իսկ մյուսների նպատակն է այս ամենը օգտագործել, որպեսզի վերադառնան իշխանության։

Սփյուռքում շատ են նաև այնպիսիք, որոնք կուսակցական չեն, անհատներ են, որոնք պարզապես անհանգստացած են Հայաստանի ճակատագրով և հետին նպատակներ չունեն։ Երբ նրանց հետ մի փոքր զրուցում ես, ասում ես՝ լավ, հրաժարականը կարող է հարցի լուծման մի տարր լինել, հրաժարական, որից հետո վակուում է ստեղծվում, որն անմիջապես պետք է լցվի, և կարևոր է, որ այդ վակուումը լցնեն մարդիկ, որոնք ավելի լավն են, քան նախորդները։

– Նկատի ունեք Դաշնակցությո՞ւնն է հիմնականում իր կառույցներով նման հայտարարություններ տարածում։

– Կարիք չկա անուններ տալու, բոլորի համար էլ պարզ է՝ ովքեր են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում