Tuesday, 14 05 2024
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար

Նախկիններն իրենց գործողություններով պահում են Նիկոլին․ Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Մարտական խաչի» ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

Պարոն Բադասյան, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ նոր քարտեզ է հրապարակել, որի համաձայն՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը այլևս գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Ի՞նչ է սա նշանակում։ 

– Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսեց, խճճեց և որևէ որոշակի բան չասաց, հետո կառավարության նիստում էլ խոսեց այդ մասին, որևէ հստակեցում դարձյալ չարեց, մնում է սպասել, տեսնել՝ ինչ հայտարարություններ կլինեն։ Իսկ ռուսական կողմը քարտեզի մեջ նշել է Խծաբերդը, որտեղ  բլոկպոստ են դրել, հիմա հայկական կողմից, թե ադրբեջանական կողմից՝ շատ հակասական են լուրերը։ Արցախյան կողմը ասում է, որ որևէ լուր չունեն, Ադրբեջանը ասում է, որ այն գտնվում է իրենց տիրապետության տակ։ Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Մուրատովը Մոսկվայում ճաշում է Ադրբեջանի ԱԱԾ պետի հետ։

Տեղի ունեցողը Հայաստանում անիշխանության հետևանք է, Հայաստանում իշխանություն չկա, Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում, սա ծանր հետևանքների կհանգեցնի։ Բացի այդ, մեզ առաջիկայում տնտեսական լուրջ ճգնաժամ է սպասվում, դժվարություններ, քաոս… 

– Բնակիչներին որևէ պարզաբանում տալի՞ս են՝ ինչ է կատարվում։

– Բնակիչները ստույգ որևէ բան չեն իմանում, պաշտոնատար անձինք որևէ ստույգ բան չեն ասում, փաստորեն պաշտոնյաներից որևէ մեկը լուր չունի՝ սկսած հասարակ պաշտոնյաներից մինչև վարչապետ, դրա համար են «կռուտիտներ» անում։

– Ստացվում է՝ Ռուսաստա՞նն է որոշում՝ այդ տարածքները ադրբեջանական, թե հայկական կողմին տալ։

– Այո՛, մենք կապիտուլյացիա ենք ստորագրել։ Նիկոլը կապիտուլյացիայից երեք-չորս օր առաջ ասաց, որ ցավոտ զիջումներ են լինելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանը պահում է, նա մնում է նրա համար, որ ծրագիրն ամբողջացնի, հանձնի, հետո  Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչի, երկրորդ՝ սպանի Արցախի հարցը և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է դա կանխենք։

Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի ու Էնդրյու Շոֆերի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Պատճառաբանությունը ռուս համանախագահ Պոպովի՝ տարածաշրջանային այցին չմասնակցելն է։ Ինչպե՞ս եք գնահատում։

– Այո, այդպես մեկնաբանեց Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը՝ հաշվի առնելով, որ ՌԴ համանախագահը չկար, ինքը չհանդիպեց։ Սա իհարկե խնդիր է։

– Արցախը Ռուսաստանի վերահսկողության ներքո՞ է։

– Այո՛, ստացվում է այդպես։

– Պարոն Բադասյան, վարչապետի հրաժարականի պահանջով 17 ուժեր շարունակում են պայքարը, առաջարկում են վարչապետի իրենց թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Հնարավո՞ր է՝ նրանց միանաք։

– Ով էլ առաջադրվեր վարչապետի թեկնածու, եթե նախորդների թեկնածուն է, ես միանշանակ ձեռնպահ կմնամ։ Այո՛, նրա վերադարձն անթույլատրելի է։ Դա նույնն է, որ հիմա ընտրություն լինի, մենք ընտրենք Նիկոլին։ Նիկոլի պատճառով ենք մենք ընտրություններ հայտարարում։

Կարծում եմ՝ այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի արտահերթ ընտրություններով։ Այսօր մեր ժողովրդի մեծ մասը  կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ նա պարտված գլխավոր հրամանատար է, պարտության սիմվոլ է հանդիսանում։ Գիտակից մասը դա հասկանում է, բայց տեսնելով՝ ով է գալու, տեսնելով հներին՝ Նիկոլին պահում են։ Սա մեր ցավն է, որովհետև հներն էլ  իրենց գործողություններով պահում են Նիկոլին, այսինքն՝ Նիկոլի ամենացանկալի թեկնածուն, որպես ընդդիմություն, հներն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում