Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Արցախի նախագահի հարվածը Հայաստանի վարչապետին. ինտրիգ և լռություն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է իր ուղերձի տեքստը, թեև վաղօրոք ազդարարվել էր տեսաուղերձ՝ դեկտեմբերի 16-ի ժամը 12։00-ի համար: Հետո հայտարարվեց, թե տեխնիկական պատճառով տեսաուղերձը կլինի ժամը 14։00-ին: Սակայն դա էլ չեղավ, և հրապարակվեց տեքստային ուղերձ՝ տեսանյութի հետ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ: Ինքնին այդ հանգամանքը արդեն իսկ բավականին հարցեր է առաջացնում ուղերձի կապակցությամբ: Սակայն ուղերձն ինքնին առաջացրեց էլ ավելի սուր ինտրիգ: Մասնավորապես, Արցախի նախագահը հայտարարել էր, որ չնայած Արցախի տարածքային ամբողջության ու անվտանգության երաշխավոր լինելուն՝ ըստ ԱՀ Սահմանադրության, դե ֆակտո բոլորին է հայտնի, որ այդ լիազորությունների մեծ մասը Երևանում է և չկա սահմանադրական պարտավորությունը կատարելու դե ֆակտո բավարար լծակ: Ասել, որ Հարությունյանը սխալվում է, կլինի, իհարկե, սխալ: Իսկապես, ոչ ոք չի էլ կասկածել, որ Արցախի բանակի կառավարումը Երևանում է: Ընդ որում, դա մի շարք հանգամանքներից բխող, մի շարք իրողություններով պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ է: Ընդ որում, օբյեկտիվը տվյալ պարագայում «ճշտի» հոմանիշը չէ: Բայց, եթե այդ իրավիճակը սխալ է, ապա հարց է առաջանում, թե ինչու այն չի բարձրաձայնվել պատերազմից շատ առաջ, խաղաղության ժամանակաշրջանում: Որովհետև խաղաղության ժամանակաշրջանում գործել է ա՞յլ՝ «թռի վռի մի ճպուռ» սկզբունքը Երևանի և Ստեփանակերտի միջև: Ընդհանուր առմամբ, պատերազմը ցույց տվեց, որ այդ «սկզբունքն» է խոշոր հաշվով գերիշխել հայկական պետականությունում ավելի քան քառորդ դար, ըստ էության արցախյան առաջին հաղթանակից հետո:

Մյուս կողմից, այստեղ Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան շոշափվող ինտրիգից զատ, երբ տպավորություն է, որ Արցախի նախագահը սկսում է աստիճանաբար տարանջատվել Նիկոլ Փաշինյանից և պատասխանատվությունը թողնել նրա վրա, գոյություն ունի պետական նշանակության հարց: Ցավոք սրտի, թերևս, արդեն ուշացած հարց՝ Հայաստան-Արցախ իրավահարաբերությունների հարցը, որ քառորդ դար մնացել է ըստ էության բարձիթողի: Ավելին, երբ այսօր ՌԴ նախագահ Պուտինը, Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում են, որ Հայաստանն անգամ չի ճանաչել Արցախը, ըստ էության մատնացույց են անում հենց այդ հանգամանքը, որ առ այսօր Հայաստանն անգամ չի կողմնորոշվել Արցախի հետ հարաբերությունում իրավունքի ձևի և շրջանակի հարցում: Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր կլուծեն իրենց հարցերը, երեկ իրենց հարցերը լուծել են Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, դրանից առաջ՝ Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը, դրանից առաջ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը: Բոլորը լուծել են իրենց հարցերը, իսկ Հայաստան-Արցախ իրավահարաբերության հարցը մնացել է չլուծված, առաջ բերելով թե՛ հայկական իրավունքների վակուում միջազգային ասպարեզում, որից օգտվել է Բաքուն իր «պատերազմի իրավունքը» առաջ մղելու հարցում և թե՛ գեներացնելով կառավարման խնդիրներ պատերազմական ժամանակների համար: Կփոխվի՞ որևէ բան այժմ: Կփոխվի հաստատ, ամբողջ հարցն այն է, թե այդ փոփոխության առանցքում լինելու է Հայաստան-Արցա՞խ, թե՞ Ռուսաստան-Արցախ ձևաչափը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում