ԱՄՆ Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Հաղորդվում է, որ ամերիկացի առաջնորդը կպատվաստվի այն ժամանակ, երբ բժիշկները դա անհրաժեշտ կհամարեն:
Հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ Թրամփի՝ COVID-19- ով վարակվելու մասին: Առաջին տիկին Մելանյա Թրամփը և նրա մերձավոր շրջապատից մի քանի հոգի նույնպես հիվանդացան: Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ լիովին ապաքինվել է և հաղթահարել «խենթ սարսափելի չինական վիրուսը»:





































