Վլադիմիր Պուտինի եղբորորդու ստեղծած՝ «Ռուսաստանն առանց կոռուպցիայի» նոր կուսակցությունը կպայքարի Պետդումայում տեղեր ստանալու համար։ Այս մասին ասել է ինքը՝ Ռոման Պուտինը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոման Պուտինը պաշտոնապես նոր քաղաքական կուսակցություն է ստեղծել՝ «Ռուսաստանն առանց կոռուպցիայի»: Կուսակցության ստեղծման մասին որոշումը կայացվել է դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած համագումարում։
Բոլոր 106 պատվիրակները կողմ են քվեարկել նոր քաղաքական ուժի ստեղծմանը: Համագումարում ընդունվել են նաև կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը:








































