Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ: Այս մասին հաղորդել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության ղեկավար Մեթ Հենքոկը, գրում է The Independent-ը:
Նախարարի խոսքով, նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսի հայտնաբերված տարբերակն ավելի արագ է տարածվում, քան արդեն հայտնի տարբերակները:
Հենքոկը նշել է, որ կորոնավիրուսի հենց այս տեսակը կարող էր Անգլիայի հարավ-արևելքում հիվանդության արագ տարածման պատճառ հանդիսանալ:
Գերատեսչության ղեկավարի խոսքով, այս պահին Անգլիայի հարավի 60 տարբեր շրջաններում գրանցվել է նոր տեսակի վիրուսով վարակման մոտ 1000 դեպք և այդ թիվն արագորեն աճում է:
Այնուամենայնիվ, դեռ տվյալներ չկան, որոնք ցույց կտան, որ նոր տեսակի վարակը հիվանդության ավելի ծանր ձև է առաջացնում կամ այն չի արձագանքում պատվաստանյութին, հավելել է նախարարը:








































